Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». ՀՀԿ-ն պատերազմ է սկսել Հայաստանի անկախության դեմ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս, որպես կանոն, աշխատում է ձեռնպահ մնալ էմոցիոնալ գնահատականներից` իր խոսքը կառուցելով փաստերի հիման վրա: Այսօր Շարմազանովը դավաճանել է իր սկզբունքին` մանիպուլյացիայի միջոցով փորձելով մոտիվացնել Հայաստանի ինքնիշխանության օտարման հերթական ճչացող փաստը:

«Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր ՌԴ-ի հետ: Ոչ, անհնար է, որովհետև Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ և ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիսատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են, և Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետևաբար, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի հնչեցրած մի քանի նախադասության մեջ կեղծիքն այնքան շատ է, որ դրան անդրադառնալը, թերեւս, ժամանակատար գործընթաց կլինի: Սակայն հարկ է անդրադառնալ Շարմազանովի ելույթի մի քանի սկզբունքային շեշտադրումների:

Եթե հետևենք ՀՀԿ խոսնակի խոսքի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը չպետք է լիներ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը, որովհետև «Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են»: Տեսականորեն, Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում` թեև առնվազն անհասկանալի է, թե անվտանգության որ համակարգում է Ադրբեջանը, սակայն փաստերը հակառակն են հուշում, որովհետև Ռուսաստանը ոչ միայն առատորեն սպառազինում է Ադրբեջանին, այլ դա անում է ակնհայտ ցինիզմով` արհամարհելով իր դաշնակից Հայաստանի կենսական շահերը: Անցած տարվա Քառօրյա պատերազմը, ի հեճուկս Շարմազանովի պնդումների, սադրել են ոչ թե Թուրքիան ու Պակիստանը, այլ հենց Ռուսաստանը, որը հակառակ միջնորդի առաքելությանը, սպառազինություն մատակարարելով Բաքվին` վերջինիս խաղաղության մեսիջի փոխարեն պատերազմի քարտ-բլանշ է տվել: Մյուս կողմից` եթե ՀՀԿ խոսնակն այդքան նեղվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և, ըստ էության, թշնամական Թուրքիայի և Պակիստանի սուբյեկտիվ դիրքորոշումներից, ապա ինչո՞ւ է դեմ քվեարկում ԵՏՄ-ի հետ կապված «Ելք»-ի նախաձեռնությանը, երբ այդ միության անդամներ Ղազախստանն ու Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն, Նազարբաևն անգամ հայտնի առիթով հրապարակայնորեն նվաստացրեց Շարմազանովի սիրելի նախագահին:

Կամ ո՞վ է թույլ տվել Շարմազանովին այդքան պրիմիտիվ դատողություններ անել անվտանգության համակարգերի մասին, ռուս-թուրքական սերտ ռազմա-տեխնիկական համագործակցության ֆոնին` արհեստականորեն նույնացնել Թուրքիան և ՆԱՏՕ-ն, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Հայաստանն ունեն արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք առհասարակ չեն պայմանավորվում թուրքական գործոնով: Արդյո՞ք պատմաբան Շարմազանովը տեղյակ չէ, որ այսօրվա Թուրքիան ավելի շատ նույնանում է Ռուսաստանի, քան` ՆԱՏՕ-ի հետ:

Կամ միթե կարճ ելույթում կարելի է այսքան մանիպուլյացիայի դիմել, միայն թե արդարացվի ելույթի «Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա» եզրափակիչ նախադասությունը: Քաղաքագիտական աքսիոմ է, որ այլընտրանք չեն ունենում ինքնիշխանությունից զրկված երկրները և ապագայի տեսլական չունեցող հասարակությունները: Փաստորեն` ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել երկրի անկախությանը` հանուն Ռուսաստանի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում