Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

100 տոկոսով համոզված եմ՝ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը. Արթուր Պետրոսյան

Հոկտեմբերի 8-ին «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մասնրամասնել, թե ինչ կատարվեց թիմի հետ երկրորդ խաղակեսում, միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք, ի՞նչ տեղի ունեցավ։

-Իմ կարծիքով շատ հետաքրքիր խաղ ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք, չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք, և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության։

-Ձեր կարծիքով, այս հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո։

-Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել՝ բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար։

-Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն և խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետև Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։

-Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։

-Ղազախստանը և Հայաստանը զբաղեցրեցին խմբում վերջին երկու տեղերը։ Արդյո՞ք այս թիմերն իսկապես ամենաթույլն էին խմբում։

-Ըստ երևույթի` այո, քանի որ կարծում եմ, որ վիճակագրությունը չի խաբում։

-Ո՞վ Ղազախստանի կազմում ավելի շատ խնդիրներ ձեզ պատճառեց։

-Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել։ Թիմային խաղը շատ լավ ստացվեց, մասնավորապես երկրորդ խաղակեսում, ագրեսիվ էին խաղում, լավ էին տեղաշարժվում և բարձրից փոխանցումները շատ խնդիրներ էին առաջացնում մեր համար։

-Ինչու՞ ամբողջ խաղին մասնակցեց Սարգիս Ադամյանը, գո՞հ եք արդյոք իր խաղից և ինչու՞ իր հնարավորությունը չստացավ Տիգրան Բարսեղյանը։

-Ինչպես ես ասել էի, մեկ հարկադրված փոփոխություն կատարեցինք և չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ կարող էինք պարտվել։ Ես գոհ եմ Ադամյանի գործողություններից, իրեն այսօր միայն չհաջողվեց գոլ խփել, քանի որ նա դարպասը գրավելու երեք հնարավորություն ուներ։

-Այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղո՞ւմ էր ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը։

-Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխն օգնում է թիմին, և թիմը պետք է օգնի Հենրիխին։

– Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք։

-Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում ներկա կազմի հեռանկարը։ Սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա։

-Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ՝ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։

-Այսօր Ղազախստանը հանդես եկավ գրեթե պահեստային կազմով, իսկ Երևանում խաղում էր հիմնական կազմը։ Կարո՞ղ եք համեմատել այսօրվա հավաքականը, Երևանում հանդես եկած թիմի հետ։

-Ինձ ավելի դուր եկավ այսօրվա հավաքականը։ Ես համաձայն չեմ, որ դա պահեստային կազմն էր։

-Խորհրդային Միության տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքի վրա էր։ Ինչո՞ւ հիմա շոշափելի անկում է արձանագրվել։

-Ինչպես գիտեք, մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին։

-Մոսկվայի «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը և շատ այլ օրինակներ էլ կան։ Իրենք չե՞ն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։

-Գիտեք այստեղ խնդիր կա։ Այն ֆուտբոլիստը, որը խաղում է Հայաստանի հավաքականում և Ռուսաստանում, միանգամից դառնում է լեգիոներ։ Այդ պատճառով էլ այդ ֆուտբոլիստի մոտ խնդիր է առաջանում, կկարողանա նա արդյոք խաղալ իր թիմի հիմնական կազմում։ Սա մեծ խնդիր է և հուսով եմ, որ գոնե աշխարհի առաջնությունից հետո այն լուծում կստանա։

-Հայաստանը միշտ լավ հարձակման գիծ է ունեցել, բայց այսօր խփել է ընդամենը մեկ գոլ։ Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի պաշտպանների խաղը։

-Ես արդեն ասել եմ, որ թե մեր և թե Ղազախստանի պաշտպանները շատ սխալվեցին, մասնավորապես խաղի մեկնարկում։ Գոլ խփելու երեք հնարավորություն մենք ունեինք, երեք` նրանք։ Կարող եմ ասել, որ այնուամենայնիվ, հարձակման գիծն իր գոլերը խփում է, որովհետև միայն Ռումինիայում մենք չկարողացանք գոլ խփել, մյուս խաղերում առնվազն մեկ գոլ եղել է։