Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի. Մասիս Նազարյան

NEWSPRESS.am–ի զրուցակիցն է ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքի հայկական համայնքի նախագահ՝ Մասիս Խաչիկի Նազարյանը: Նրա հետ հանդիպումը տեղի է ունեցել Եկատերինբուրգ քաղաքի հայկական նորակառույց Ս. Հովհաննես – Կարապետ եկեղեցու բակում, որտեղ գերիշխում է հայկական ոգին ու որտեղ կարելի է հանդիպել Սվերդլովսկի մարզում բնակվող հայերին:

–Պարո′ն Նազարյան, մի փոքր ներկայացրեք ինքներդ Ձեզ:

-Ես պարսկահայ եմ: Ծնվել եմ Պարսկաստանում և մինչև 7-րդ դասարան սովորել եմ այնտեղ, բայց արդեն 37 տարի է, ինչ բնակվում եմ այստեղ՝ Եկատերինբուրգում: Իմ մասին կխոսեն իմ գործերը: Ընդամենը կասեմ, որ կյանքում ունեմ իմ նշանաբանը՝ «Դու պետք է այնպես ապրես, որ այլ ազգերը տեսնելով քեզ` հպարտանան, որ ունեն քեզ նման հայ ընկեր» և հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում եմ:

-Ինչպե՞ս ստեղծվեց համայնքը և Դուք ե՞րբ ու ինչպե՞ս նշանակվեցիք Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար:

-Օ՜հ (հիացական բարձր ծիծաղով արձագանքեց), դա երկար պատմություն է: Համայնքն ստեղծվել է 1988 թ. օգոստոսի 21-22-ին: Ինչ-որ անտառում հավաքվեցինք՝ մոտ 200-300 հոգի: Այն ժամանակ հեռախոսներ չկային, որ կապ հաստատեինք բոլորի հետ: Մարդկանց հետ հանդիպելով, գրասենյակներ զանգելով՝ հրավիրեցինք: Մեծ ցանկություն կար ստեղծել մի կառույց, որտեղ կկարողանայինք համախմբել մարզի բոլոր հայերին: Երեք թեկնածուներ էինք՝ մեկը ես էի, երկրորդն Արցախից, իսկ երրորդը Գյումրիից էր՝ համայնքի առաջին նախագահը: Ընտրեցինք Դավիթ Պետոյանին՝ այն ժամանակ իմ մոտ ու գաղափարակից ընկերոջը: Հետո 1994 թ. համայնքի նախագահ ընտրեցինք Միշա Մաթևոսյանին, ով համայնքի ներկայիս փոխնախագահն է՝ խելացի ու հրաշալի անձնավորություն, իսկ 1996 թ. ընտրվեցի ես և համայնքը ղեկավարում եմ մինչ օրս: Ասեմ, որ Սվերդլովսկի մարզում ներկա դրությամբ շատ ակտիվ աշխատում է 32 համայնք, սակայն հպարտորեն կարող եմ ասել, որ տարիներ շարունակ հայկական համայնքը եղել է համար առաջինը՝ առաջին տեղում եղել է ու կա, իսկ դա համայնքի աշխատանքների, գործելաոճի ու պատասխանատվության արդյունքն է:

-Ինչպե՞ս հղացավ հայկական եկեղեցի կառուցելու միտքը:

– Եթե ավելի անկեղծ լինեմ՝ այս եկեղեցու փոխարեն ցանկություն կար կառուցել Հայկական Մշակութային Կենտրոն, որտեղ կգործեր և′ հայկական դպրոցը, և′ հայկական երգի և′ պարի խմբակները ու այն անհրաժեշտ կառույցները, որոնք իսկապես կարևորն էին ու առաջնային: Քանի որ մինչև 2004 թ. մեր եկեղեցական, հայկական տոները նշում էինք ռուսական եկեղեցիներում, իսկ վերջին անգամ 2004 թ. ապրիլի 24-ին, երբ գնացինք ռուսական եկեղեցի ու մեզ արգելեցին ներս մտնել՝ պատճառաբանելով, թե մեր եկեղեցին այլ է, իսկ ձերը՝ այլ, հղացավ այն միտքը, որ պետք է ունենալ մեր հայկական եկեղեցին, և հենց 2004 թվականից էլ սկսեցինք կառուցել այն:

Իրականում եկեղեցիների միջև էլ է գնում մեծ պայքար: Եվ փաստացի կարող եմ ասել, որ այսօր ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ այցելում են հենց մեր եկեղեցի, իսկ մեր եկեղեցին պարտավոր է ընդունել ու բաց պահել դռները յուրաքանչյուր այցելուի առջև՝ անկախ ազգային պատկանելությունից: Եթե օտարն ընտրում է մեր եկեղեցին, ուրեմն նա ընտրել է մեր եկեղեցու հոգին, ուժն ու շունչը, իսկ դա մեր հոգևոր հաղթանակն է:

-Արդյո՞ք Սվերդլովսկի մարզում ապրող հայ երիտասարդներին կարելի է համարել համայնքի ներուժը, և կա՞ նրանց մեջ Ձեր նշած ոգին ու շունչը:

– Շատ խելացի հայ երիտասարդներ կան, ովքեր այստեղ սովորում են, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն մենք ունենք ավելի դժվար խնդիր և այդ դժվարությունը կայանում է երիտասարդների համախմբման, միասնականության ու հայրենիքի, ժողովրդի, հայ մարդու հանդեպ պատասխանատվության մեջ: Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ ուր էլ լինեն, կյանքում ինչ բարձունքի էլ հասնեն՝ նրանք միշտ պարտք են հայրենիքին, և օտարության մեջ լինելով հանդերձ՝ չպե՛տք է մոռանան ՀԱՅ ՄԱՐԴ մնալու մասին, քանի որ մենք մեր ճակատին կրում ենք ո՛չ թե այն անունը, որով կոչել են մեզ մեր ծնողները, այլև կրում ենք պատվաբեր մեկ ընդհանուր անուն՝ հայ անունը, իսկ այդ անունը պահել է պետք ո՛չ թե խոսքերով, ճոխ կենացներով ու բաժակաճառերով, այլ գործով, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով ու հայի արյունը սեփական երակներում մաքուր պահելով:

Իսկ հայ երիտասարդը պետք է միշտ լինի հպարտ, իսկ գլուխը՝ միշտ բարձր:

Ժամանակն է խելացի ու մտածող երիտասարդների համար ճանապարհ հարթել: Իմ գլխավոր նպատակը համայնքի միջոցով հայ երիտասարդներին համախմբելն է, իսկ նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ հասկանալ դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը: Դա է իմ այսօրվա նպատակը:

-Արդյո՞ք սփյուռքն այսօր իրապես այն ուժն է, որը պետք է Հայաստանին՝ ուժեղ լինելու համար, ինչպես ներկայացվում է, թե՞ այլ տեսակետ ունեք:

– Ես շատ ռադիկալ մարդ եմ և գտնում եմ, որ հենց ՀՀ-ի ներսում պետք է մենք ուժեղ լինենք: Հայաստանում մեր պետական այրերը պետք է մեկ առ մեկ մտածեն, որ ո՛չ մի ռուս, կամ ո՛չ էլ որևէ այլ ազգ մեզ պետք չէ, որպեսզի մենք հզոր ու ուժեղ երևանք: Այսօր թշնամին մեզանից սովորում է ինչպես աշխատել ու, ցավոք, սովորելով էլ աշխատում է մեր դեմ, իսկ դա մեր թուլությունն է: Գիտե՞ք, չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի, քաղաքական հայացքների ու սեփական անձի վարկանշի բարձրացման համար:

Ցավո՛ք, պիտի նշեմ, որ մեր պատկան մամինները և պետական այրերը վարում են սխալ քաղաքականություն, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

-Կարո՞ղ եք ասել, թե որոնք են Հայաստանի բացթողումները և ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է արվեն:

-Տեսե՛ք, ընդամենը մեկ օրվա մեջ մենք ունեցանք չորս զոհ, իսկ ինչո՞ւ հաջորդ օրը թշնամին չունեցավ կրկնակի զոհեր, որ օտարության մեջ թշնամուն ցույց տայինք, որ մեր մեկ զոհի դիմաց դուք կստանաք կրկնակին, կամ ավելին: Ի՛նչ, խնդիրն այն էր, որ փամփուշտը փո՞ղ արժեր, այդ դեպքում ի՞նչ արժեք ունի հայ զինվորի կյանքը:

Եկեք այս մասին մտածենք, որ չկոտրե՛նք մեր տղաների անկոտրում կամքն ու մարտական ոգին: Վերջապես հստակ գիտակցել է պետք, որ երբ քո ներսն ուժեղ է, դու ուժեղ ես ու հզոր դրսում, իսկ եթե ներսը թույլ է՝ դու թույլ ես ամեն տեղ:

Այն, ինչ անում ես քո հայրենիքի համար՝ պետք է անես անշահախնդիր, իսկ այսօր 90%-ը մտածում է իր սեփական շահի մասին:

Օրինակ՝ օտարության մեջ մեր համայնքն իր գործելաոճով թշնամուն, ադրբեջանցուն ստիպում է իրեն վատ զգալ և բոլոր հնարավորին տարբերակներն այդ հարցում մենք օգտագործում ենք: Միշտ էլ ողջ խնդիրը հայրենիքի, ազգի ու ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մեջ է եղել:

Եկեք ո՛չ թե բառերով հայրենիք հզորացնենք, այլ հզորացնենք ու ուժեղացնենք գործով, իրար օգնելով՝ բացառելով միմյանց հանդեպ «թուրքին հարիր նախանձ»-ը:

Որպես հայ՝ իմ միակ ու գլխավոր ցանկությունն է համախմբված կերպով Հայաստանը դարձնել ուժեղ:

Զրույցը վարեց՝ Արսի Մանուկյանը,

ք. Եկատերինբուրգ