Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Գորիսում «հետաքրքիր» զարգացումներ են սպասվում. Սուրիկ Խաչատրյանը «տակից» է գործում, այն էլ երկու ճակատով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, նշել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»: Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:

Այս մի քանի արտահայտություններն ավելին էին, քան կարող էր ասել Սյունիքի նախկին մարզպետը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին, քանի որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, որը Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալներից էր համարվում, սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ադունցի հրաժարականից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա պայմանավորված էր հանգամանքով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, ովքեր իրեն չեն ենթարկվում: Ինչևէ՝ անմիջապես սկսվեց Գորիսի քաղաքապետի երիտասարդ պաշտոնակատարի մասին տարաբնույթ լուրերի հոսքը մամուլ: Հիշեցին, որ Առուշ Առուշանյանը դաջվածքներ ունի, մատնանշվեց, որ երիտասարդ է, անփորձ և այլն: Ու Առուշանյանի մերձավոր շրջապատում կասկած չկար ու հիմա էլ չկա՝ այդ խոսակցությունների սկզբնաղբյուրը հենց Սուրիկ Խաչատրյանի շրջապատն է:

Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեև Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է: Այն նույն ՀՀԿ-ի, որի անունից երկար տարիներ հանդես էր գալիս Սուրիկ Խաչատրյանը: Իհարկե, հիմա Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ի Սյունիքի մարզի տարածքային կառույցի ղեկավարը չէ, ինչպես նախկինում, հիմա Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցը ղեկավարում է գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Եվ ի սկզբանե ակնհայտ էր նաև, որ Սուրիկ Խաչատրյանը ամենևին էլ մտադիր չէ հենց այնպես՝ հեշտ ու հանգիստ «հանձնել» իր դիրքերը Սյունիքում, առավել ևս՝ իր հայրենի Գորիսում:

Գորիսից մեզ հայտնում են, որ նախկին մարզպետը, որքան էլ աշխատում է շատ չերևալ ու փորձում է ցույց տալ, թե ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, ավելի շատ «տակից է գործում», ընդ որում՝ երկու ճակատով: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ վերջերս Սուրիկ Խաչատրյանն այլընտրանքային թեկնածուի ակտիվ որոնումների մեջ էր: Ըստ Գորիսում շրջանառվող խոսակցությունների՝ նա փորձում է Գորիսում քաղաքապետի թեկնածու առաջադրել իր ազգականներից մեկին՝ Արամ անունով, որին էլ հիմնականում կաջակցի՝ իր բոլոր ռեսուրսներով հանդերձ:

Մյուս կողմից՝ այս քաղաքական ներկայացման տեսարժանությունն ապահովելու համար միգուցե Սուրիկ Խաչատրյանը փորձի աննկատ աջակցել իր երբեմնի «ամենաթեժ» ընդդիմախոսներից ու ընդդիմադիրներից մեկին:

Իսկ Առուշ Առուշանյանի կողմնակիցներն այս ամենին հանգիստ են վերաբերվում ու վստահ են, որ իրենց թեկնածուն ուժեղ դիրքերում է: Գորիսից մեր աղբյուրները փոխանցեցին, որ քաղաքում բավականին ազդեցություն ունեցող Բուդաղյանները, նախկինում Ադունց-Խաչատրյան ճակատի դեմ դուրս եկած քաղաքապետի թեկնածուներից ոմանք, և էլի կարող շատ ուժեր լիակատար աջակցություն են հայտնել Առուշ Առուշանյանին ու ամբողջությամբ սատարելու են նրան՝ թե՛ հիմա, որպես քաղաքապետի պաշտոնակատար, թե՛ հետո, երբ Առուշ Առուշանյանն առաջադրվի: Հասարակական կարծիքը նույնպես Առուշանյանի օգտին է խոսում: Իրերի այսպիսի դասավորությանը Սուրիկ Խաչատրյանը չի կարող համակերպվել՝ բնական է: Եթե նա «հանձնի» Գորիսը, նշանակում է վերջնականապես կորցնել գրեթե բոլոր լծակներն ու դիրքերը, որոնք հետագայում կարող են ինչ-ինչ հարցերում օգնել իրեն: Ու այնպես էլ չէ, որ Սուրիկ Խաչատրյանը թույլ ու անռեսուրս է, այսինքն՝ այնպես չէ, որ հակադրությունը թույլ է լինելու:

Ընդ որում՝ տրամաբանությունը հուշում է, որ իր երբեմնի ընդդիմադիրին աջակցելը ինքնանպատակ չէ: Եթե նախկին ընդդիմադիրը լավ արդյունքներ գրանցի՝ սրանով Սյունիքի նախկին մարզպետը կփորձի ցույց տալ, որ իր օրոք Սյունիքում ու հատկապես Գորիսում ոչ ոք չէր կարող «ճուտ հանել», իսկ երիտասարդ թեկնածուի դեպքում այդպես չէ, և հատկապես կշեշտվի, որ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը չի տիրապետում իրավիճակին: Այդպիսով՝ այս ընտրություններում նվազագույն խնդիրը՝ «ջուրը պղտորելն է», որտեղ ձուկ որսալն ավելի հեշտ կլինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում