Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոռուպցիոն սխեմաները

Մեկ տարի առաջ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր նշանակվեց մեկը՝ Սահակ Մինասյանը,ով բացարձակ չի պատկերացնում ինչ բան է բարձրագույն կրթությունը,սակայն շատ լավ պատկերացում ունի մեծ գումարներ աշխատելուց… Մեկ տարվա մեջ սույն անձը ոչ միայն անիմաստ և ոչ նպատակային շինարարությունների միջոցով փոշիացրեց ժառանգած 500 միլիոն դրամից ավել գումարը, այլև, ապօրինի որոշումներ ընդունելով, փորձեր կատարեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին հարստանալ՝ ներդնելով Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցումը, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերն էլ կրճատելով 50%-ով… Նպատակը՝ դասախոսին չվճարելն էր…

Ասում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինասյանին ռեկտոր է նշանակել նաև պայմանով, որ նա Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը օրինակելի էր դարձնելու՝ ձերբազատվելով նաև կաշառակերությունից (!!!)… Գյումրիում ով իմացավ այս վարկածը, ամենամեղմ արձագանքը՝ քմծիծաղն էր… Իսկ թե ինչպես է ռեկտոր Մինասյանը պայքարում կաշառակերության և հովանավորչության դեմ, կարելի է օրինակ բերել այս տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունները… Դրանք վերլուծելիս կարելի է 100%-ով փաստել, որ ռեկտոր Մինասյանին հաջողվել է ԲՈՒՀ-ում ներդնել յուրօրինակ կոռուպցիոն մի համակարգ… Այս տարի բակալավրիատի 71 անվճար տեղերից 30-ը հատկացվել է այն մասնագիտություններին, որոնց քննությունները անցկացվում են բուն համալսարանում (գրավոր, բանավոր և մասնագիտական քննությունների մասին է խոսքը)…

Զավեշտն այն է, որ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Երաժշտական կրթություն, Հոգեբանություն, Իրավագիտություն,Դեղագործական քիմիա, Լրագրություն մասնագիտություններին ոչ մի պետպատվերի տեղեր չի հատկացվել… 1-ական պետպատվերի տեղեր տրամադրվել է Ֆիզիկա, Աշխարհագրություն և Քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտություններին… 2-3 պետպատվերների տեղեր էլ հատկացվել է շատ այլ բաժինների, որոնք նախկինում ավելի շատ պետպատվերի տեղեր են ունեցել… Սակայն զարմանալիորեն պարոն Մինասյանն առատաձեռն է գտնվել ներբուհական քննությունների միջոցով ընդունվող բաժիններին՝ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 7 տեղ, Նախնական զինվորական պատրաստություն՝ 7 տեղ, Դիզայն՝ 4 տեղ, Համակարգչային գրաֆիկա՝ 4 տեղ, Դեկորատիվ կիրառական արվեստ՝ 4 տեղ…

Պարոն Մինասյանի առատաձեռնությունն այս բաժինների նկատմամբ բացատրվում է նրանով, որ հենց նա է կազմակերպում այս մասնագիտությունների ընդունելության քննությունները…

Ընդունելության արդյունքում պարզվեց, որ Դիզայն և Կիրառական արվեստ բաժնում ընդունված 16 ուսանողներից 12-ը սովորում են պետպատվերով… Հետաքրիր է, որևէ մեկն ուսումնասիրել է շուկայի պահանջարկը,թե արդյոք Շիրակի մարզին այդքան դիզայներներ և նկարիչներ անհրաժեշտ ե՞ն… Այնպիսի տպավորություն է, որ ռեկտոր Մինասյանը Շիրակի պետհամալսարանը «Կոկո Շանելների»  և «Սալվադոր Դալիների» դարբնոց է դարձնելու…

Կոռուպցիայի և հովանավորչության «հոտ»  է գալիս այս տարվա մագիստրատուրայի ընդունելության արդյունքներն ուսումնասիրելուց ևս… Միայն մեկ օրինակ. ՆԶՊ-ին հատկացվել է 8 պետպատվերի տեղ, իսկ իրավագիտությանը՝ 0, այն դեպքում,երբ այդ բաժինն ընդունվածների թիվը երկու տասնյակից ավել է…Հարց է առաջանում՝ ինչու՞… Պարոն Մինասյանը բնավ էլ «մարշալ Բաղրամյայններ» և «ծովակալ Իսակովներ» պատրաստելու նպատակ չունի… Պատասխանը շատ պարզ է… ՆԶՊ-ին հատկացված 8 տեղերից 2-ը տարկետման իրավունքով են… Ընդունվողներից մեկը՝ տղա, ամենացածր միավորով պետպատվեր անցածներից է… Այսինքն` այդ 8-ը տեղը հատուկ է տրամադրվել, որպեսզի հենց այդ տղային ընդունեն մագիստարտուրա տարկետման իրավունքով… Այլ մասնագիտությունների պարագայում ռեկտոր Մինասյանը այդքան առատաձեռն չի գտնվել… Այս ամենից կարելի է եզրակացնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն ավելորդ է… Թվերը և փաստերն ապացուցում են հակառակը…

Ինչ վերաբերում է մագիստրատուրայի ընդունելության բազային հենքին, ապա այս հանգամանքը ռեկտորին բացարձակապես չի հետաքրքրքում. նրան ինչ, որ բակալավրի շրջանավարտը, օրինակ քիմիա մասնագիտությամբ, ընդունվում է մագիստրատուրա այնպիսի մասնագիտությամբ, որտեղ կապը բակալավրի շրջանավարտի որակավորման հետ 100 %-ով համադրելի չէ… Փաստորեն` ռեկտորի միջամտությամբ և հետագա հովանավորությամբ մագիստրատուրա ընդունվածների գերիշխող մասը երկու տարում ձեռք են բերում մագիստրոսի որակավորում` կրթության որակը դարձնելով զրո…

Փոքր քաղաքում ամեն ինչ իմացվում է շատ արագ, իսկ համապատասխան կառույցները քաղաքում քնած են…

Հ. Գ. Տեղին է նշել, որ 2017 թվականի ապրիլի 20-ի Կառավարության նիստին


Երբ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության հաստատմանն էր ներկայացնում բուհերի անվճար տեղերը, վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե ի՞նչ վերլուծություն եք արել անվճար տեղերի նման քանակ ներկայացնելու համար, փոխնախարարը չկարողացավ պատասխանել…

Վարչապետը լավ էր հասկանում, որ սոսկ թվերով բուհերի համար անվճար տեղեր ունենալը հղի է կոռուպցիոն ռիսկերով…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: