Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Հայաստանյան քաղաքականության մեջ գլխավոր խնդիրը քաղաքական համակարգի թույլ կառուցվածքն է. Սարգիս Աղաջանյան

NEWSPRESS.am-ի զրուցակիցը Եկատերինբուրգի Հայկական համայնքի երիտասարդ ներկայացուցիչ, պատգամավոր  Սարգիս Աղաջանյանն է:

Վերջինիս հետ հանդիպումը տեղի է ունեցել Եկատերինբուրգի «Дом народов Урала» կենտրոնում, որտեղ էլ յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 19: 00-ին, Հայ Երիտասարդական կազմակերպությունը պարտադիր անցկացնում է ժողովներ, ինչպես նաև հանդիպում-քննարկումներ:

Սարգիս Աղաջանյանը ծննդով Վանաձորից է: 1994-ից ընտանիքի հետ տեղափոխվել է Եկատերինբուրգ:

-Սարգիս, ինչպե՞ս որոշեցիք մտնել քաղաքականություն, որոնք են Ձեր նպատակներն այդ դաշտում:

– 2013 թ. Սվերդլովսկի երիտասարդական պառլամենտում ընտրվել եմ պատգամավոր՝ աշխատել երկու տարի, իսկ 2014 թ. դարձել եմ «Единая Россия» կուսակցության անդամ: Կուսակցության կողմից մասնակցել եմ քաղաքական բանավեճի՝ Եկատերինբուրգի քաղաքային խորհուրդ ընդունվելու համար, իսկ շինարարական կազմակերպության ղեկավար լինելու ժամանակ էլ մասնակցել եմ կուսակցության կողմից կազմակերպված «Детские сады детям» ծրագրին և մինչ օրս էլ ծավալում եմ կուսակցական և քաղաքական գործունեություն:

Նպատակս է ծառայել ժողովրդին, հասարակությանը՝ չմոռանալով իմ արմատներն ու, թե որտեղից եմ ես:

-Որպես քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան քաղաքականությունը:

-Լինելով ռուսաստանյան քաղաքականության մեջ՝ չեմ կարող ասել, թե ինչպիսին է քաղաքականությունը Հայաստանում, իսկ կա՞ արդյոք ՀՀ-ում քաղաքականություն, թե՞ ոչ՝ մտածում եմ, որ որոշակիորեն կա, սակայն շատ բան կփոխեի հենց հայաստանյան քաղաքականության մեջ: Գիտե՞ք, գլխավոր խնդիրը հայաստանյան քաղաքականության մեջ հենց քաղաքական համակարգի թույլ կառուցվածքն է:

Իսկ ընդհանրապես, այն մեթոդները, որոնք օգտագործում են հայ քաղաքական գործիչներն իրենց նպատակներին հասնելու համար՝ ժամանակակից աշխարհում անընդունելի է: Ճիշտ է, հեղափոխությունների և ռադիկալ քայլերի կողմնակից չեմ, սակայն հայ երիտասարդներին, որոնք երկրի ապագան են՝ ցանկանում եմ ասել, որ չվախենան արտահայտել իրենց մտքերն ու կարծիքները, չվախենան ներկայացնել իրենց ծրագրերն ու վստահորեն քայլեր անել դեպի մեծ քաղաքականություն՝ սեփական գափարներն ու ծրագրերն իրականացնելու համար՝ հանու՛ն սեփական ժողովրդի, հանու՛ն երկրի կայունության:

-Ո՞րն է Հայ երիտասարդական կազմակերպության գործառույթը: Ի՞նչ նպատակ է հետապնդում այն:

– Եկատերինբուրգում գործող Հայ երիտասարդական կազմակերպության ստրուկտուրան հետևյալն է՝ գործում է մոտ 5-6 կառույց՝ սպորտային, մշակութային, արվեստ, ժամանց և այլն, որոնք էլ ունեն իրենց ղեկավարներն ու անդամները, սակայն ցանկացած գործնեություն ծավալվում է Հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի գլխավորությամբ ու նրա խորհուրդներով:

Կազմակերպությունը ստեղծվել է 2008 թ. և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել կազմակերպության առաջին ժողովը: Եկատերինբուրգի Դեկաբրիստով 88 հասցեում գործող Հայկական կիրակնօրյա դպրոցում հավաքվեցին ոչ անտարբեր հայ այն երիտասարդները, որոնց իսկապես հետաքրքրում էր կազմակերպությունը և նրա գործնեությունը, հետագա անելիքները և հատկապես այն, թե ով է լինելու այդ կազմակերպության նախագահը:

Որքան հիշում եմ երեք թեկնածուներ էին, և ամեն մի թեկնածու ներկայացրեց իր ծրագիրն ու այն իրականացնելու տարբերակները, սակայն նախագահ ընտրվեց Սամվել Պապոյանը՝ ակտիվ մի երիտասարդ, ով այժմ դասախոսում է բժշկական համալսարանում: Հետագայում ինչ-ինչ պատճառներով Սամվելը դադարեց ղեկավարելուց. այսօր կազմակերպությունը դեռ չի ընտրել իր ղեկավարին: Չեմ ուզում ասել լիդեր բառը, քանի որ մեր մեջ լիդերներ շատ կան, սակայն կազմակերպությանն անհրաժեշտ է հեռատես, նպատակասլաց ու պատասխանատվության մեծ զգացում ունեցող ղեկավար:

– Ինչպե՞ս եք գնահատում Սվերդլովսկի մարզում ապրող հայ երիտասարդների ակտիվությունն ու գործունեությունը:

– Ինձ համար շատ կարևոր է միմյանց հանդեպ փոխվստահությունն ու հարգանքը: Եթե որևէ մեկի հանդեպ չկա՛ վստահություն, չկա՛ հարգանք՝ իմաստ չեմ տեսնում շփվելու: Փառք Աստծո՝ մեր կողքին կա այն մարդը, ում հաջողվեց համախմբել հայ երիտասարդներին մեկ գաղափարի՝ օտարության մեջ հայ մնալու գաղափարի շուրջ, իսկ մենք պարտավոր ենք միասնականորեն լինել ու մնալ համախմբված:

Անկեղծ կլինեմ, իսկապես կան խելացի գրագետ երիտասարդներ, սակայն քիչ են նրանք, ովքեր գործին մոտենում են մեծ պատասխանատվությամբ: Օրինակ՝ շատերն են առաջարկում ծրագրեր, նոր գաղափարներ, բայց, ցավո՛ք, չեն կարողանում առաջարկել դրանք իրագործելու կոնկրետ քայլեր ու մեթոդներ, կյանքի կոչելու գլխավոր ու կարևոր ուղիներ: Չնայած տեղի են ունենում քննարկումներ, կարծիքների փոխանակում, ինչպես նաև քննադատություներ, սակայն կան երիտասարդներ, ովքեր իսկապես չեն ընդունում որևէ քննադատություն, իսկ դա կարծում եմ՝ կյանքի փորձի բացակայության արդյունք է:

Ժամանակի խնդիր է:

– Իսկ ո՞վ է Ձեզ համար այս պահին սահմանը պահող, պաշտպանող հայ զինվորը:

– Հայաստան Աշխարհի խաղաղության դեմքը: (Փոքր – ինչ լռելուց հետո հուզված պատասխանեց) մենք միշտ պատերազմ ենք գնացել ազգային երգ ու պարով ու հաղթել ենք՝ հայկական ոգին մեր մեջ անկոտրում պահելով: Սահմանին կանգնած հայ զինվո′ր, ես ողջունում եմ քեզ ու, եթե դու հիմա ինձ լսում ես՝ իմացի՛ր, որ դու մենակ չես, կողքիդ ենք միշտ (լռեց, հետո հավելեց), իսկ սրանք լոկ բառեր չեն …

Զրուցեց՝ Արսի Մանուկյանը

Եկատերինբուրգ