Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Կձևավորվի իշխանության երկու նժար. որ կողմ կթեքվի «Գազպրոմը»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարող է 2018 թվականին դառնալ «Հայփոստ» ընկերության սեփականատեր: Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց ընկերությունը մասնավորեցնելու մտադրության մասին: «Հայփոստը» ներկայումս հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդ Էռնեկյանին, որը հավատարմագրային կառավարում է իրականացնում նաև «Զվարթնոց» օդանավակայանում:

Էռնեկյանը նախօրեին նախագահական նստավայրում ստացավ Ազգային հերոսի կոչում՝ որպես Հայաստանի զարգացմանը նպաստող գործիչ: Արդյոք կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում կամ մտադիր հրաժարվել ընկերության կառավարումից: «Հայփոստի» մասնավորեցման փորձ նախկինում էլ եղել է, բայց անհաջող: Հետո ոլորտում կայունություն հաստատվեց հենց այն բանի շնորհիվ, որ հավատարմագրային կառավարումը ստանձնեց Էռնեկյանը: Այժմ խոսվում է մասնավորեցման մասին և որպես գնորդ նշվում Սամվել Կարապետյանի անունը:

Այստեղ իրավիճակը թե՛ տնտեսական է, թե՛ քաղաքական: Կարապետյանը բիզնեսմեն է՝ անկասկած ոչ պակաս հաշվենկատ և ոչ պակաս հաջողակ, քան Էռնեկյանը, թեև նրանք իհարկե ձևավորվել և գործել են ոչ միայն երկրագնդի աշխարհագրորեն տարբեր հատվածներում և նույնիսկ կիսագնդերում, այլ նաև քաղաքակրթական առումով տարբեր տարածություններում: Հետևաբար Կարապետյանը հազիվ թե գնի ընկերությունը՝ չունենալով քիչ թե շատ վստահություն, որ այն կենսունակ է և մրցունակ, հատկապես 21-րդ տեղեկատվական դարում:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում ներքաղաքական գործընթացներում ներգրավված խոշոր ֆիգուր է և ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության, այսպես ասած, գլխավոր հովանավորն է: Այդ տեսանկյունից «Հայփոստի» հնարավոր ձեռքբերումը, եթե դա տեղի ունենա, գործնականում կնշանակի հերթական ռազմավարական ակտիվը Սամվել և Կարեն Կարապետյանների տրամադրության տակ: Ռազմավարական ոչ միայն տնտեսական իմաստով, այլև, այսպես ասած, ցանցային, ինչը նաև վարչական ռեսուրս է քաղաքական գործընթացների համար: Եվ եթե քաղաքական գործընթացներում ներգրավված Էռնեկյանը չի ծառայեցնում այդ ռեսուրսը վարչական նպատակների համար, ապա Սամվել Կարապետյանն անկասկած կգնա այդ քայլին, եթե ձեռք բերի ընկերությունը:

Այդպիսով կարող է ստացվել խիստ հետաքրքրական զուգահեռ ՀՀԿ-ի հետ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է, այն էլ՝ առաջին տեղակալը: 2018-ից հետո Սերժ Սարգսյանը մնալու է ՀՀԿ նախագահը, այդ հանգամանքը առնվազն երաշխավորված է, եթե անգամ չի լինում վարչապետ մնալու տարբերակը: Եթե վարչապետ է մնում Կարեն Կարապետյանը՝ իր գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանի հետ, ապա ձևավորվում է փաստորեն զուգահեռ երկու ռեսուրսային գիծ՝ ՀՀԿ-ն՝ իր վարչական ռեսուրսով, և Կարապետյանները՝ իրենց թերևս ոչ պակաս վարչական ռեսուրսով, որը կենտրոնացած չէ, այսպես ասած, կուսակցական ֆորմատում, բայց տեղավորված է ոչ պակաս կուռ հիերարխիկ ձևաչափի մեջ՝ երկու ռազմավարական, ցանցային խոշոր ընկերություններ՝ «Էլցանցեր» և «Հայփոստ», եթե, իհարկե, իրականություն դառնան դրա մասնավորեցման և Կարապետյանի գնելու մասին տեղեկությունները:

Փաստացի ձևավորվում է իշխանության երկու նժար՝ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ըստ ամենայնի վճռորոշ է լինելու այն, թե որ նժարի կողմը կթեքվի «համակարգաստեղծ» ավանդական և առանցքային ուժերից մեկը՝ «Գազպրոմ-Արմենիան», որը հայաստանյան իշխանության ձևավորման գործիքակազմի ոչ ֆորմալ, սակայն դե ֆակտո հիմնարար կշռաքարերից մեկն է: Եթե, իհարկե, մինչև 2022 թվականը «Գազպրոմը» Հայաստանում չզրկվի այդ կարգավիճակից, և չփոխվի Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում