Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Մտնելով վիրտուալ աշխարհ՝ երեխան դառնում է նյարդային, ներամփոփ, օտարացված. հոգեբան

Առաջին էլեկտրոնային համակարգիչներն ստեղծվել են ԱՄՆ-ում 1941 թվականին։ Առաջին համակարգիչներն զբաղեցնում էին մի մեծ սենյակ։ Ժամանակի ընթացքում գիտությունը զարգացավ, համակարգիչների չափերը փոքրացան, երեխաները նույնպես սկսեցին օգտվել համակարգչից, իսկ ոմանք օր ու գիշեր դիմացից չեն հեռանում ու խաղում են համակարգչային տարբեր խաղեր։ Այդ խաղերն ունեն դրական և բացասական ազդեցություն։

Անդրադառնալով խնդրին՝ «Գոյ» կենտրոնի հոգեբան Լիանա Թերզյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ համակարգչային խաղերն անձի վրա թողնում են երկակի ազդեցություն՝ կախված տարիքային առանձնահատկությունից և խաղի բնույթից:

«Համակարգչային խաղերը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբերի. զարգացնող-ուսուցանող խաղեր, խաղ-ստիմուլյատորներ, ազարտային խաղեր և վիրտուալ աշխարհ կամ դերային խաղեր»,-ասաց նա։

Խաղ ստիմուլյատորները հիմնականում ակտիվացնող, խթանող խաղեր են, որոնք ազդում են անձի նյարդային համակարգի վրա: Այս խաղերի ստեղծման ընթացքում հաշվի են առնված անձի ներքին պահանջմունքները, մղումները, ցանկությունները։ Ազարտային խաղերն իրենց կառուցվածքով և ազդեցության բնույթով նման են խաղ-ստիմուլյատորներին, սակայն այս պարագայում գումարվում է նաև նյութական մոտիվացիան: Վտանգավոր են հատկապես դեռահասների համար:

Վիրտուալ աշխարհ. այս խաղերն իրենց մեջ պարունակում են այնպիսի գունային,
պատկերային և ձայնային լուծումներ, որոնք մաքսիմալ կերպով գրավում են խաղացողին՝ ստիպելով երկար ժամանակ անցկացնել այդտեղ: Խաղացողը ստեղծում է իդեալական կերպար` հիմնվելով իր ցանկությունների, վախերի, արժեհամակարգի վրա: Երեխան մտնելով վիրտուալ աշխարհ՝ կտրվում է սոցիալական միջավայրից և դառնում է ավելի նյարդային, ներամփոփ և օտարացված:

Զարգացնող խաղեր. ուսուցանող կամ իմացական գործընթացների, մարզման համար
նախատեսված խաղերը նպաստում են ուշադրության, հիշողության զարգացմանը։ Անկախ տարիքային բնույթից ունեն դրական ազդեցություն, քանի որ հեշտացնում են ուսումնական գործընթացը և նպաստում են ընդհանուր զարգացմանը:

Լ․ Թերզյանն ընդգծեց, որ անկախ խաղի բնույթից և ազդեցությունից երեխաներին
համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնել խորհուրդ չի տրվում, քանի որ այն ազդում
է ոչ միայն անձի հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա:

Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ ծնողները ճանաչեն իրենց երեխային, ապահովեն
բովանդակալից, հետաքրքիր և հաճելի առօրյա, որպեսզի երեխան չփորձի այդ ամենը
գտնել համակարգչային խաղերի մեջ։