Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Աշխարհահռչակ «Վիննի Թուխ»-ի նախատիպը կանադական բանակի կենդանի թալիսմանն էր

Անգլիացի գրող Ալլան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների գլխավոր հերոսը Վինի Թուխ արջուկն է, որ հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։ Գրողն իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում
պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով։

Վիննիպեգ արջը՝ որպես Կանադական բանակի անասնաբուժական կորպուսի կենդանի թալիսման, Լոնդոն էր բերվել Կանադայից` Վիննիպեգ քաղաքից։ Փոքրիկ արջուկը «Ֆորտ Գարի Հորս» հեծյալ գնդում հայտնվել էր 1914 թվականի օգոստոսի 14-ին:

Կանադացի մի որսորդից արջի քոթոթին 20 դոլարով գնել էր գնդի 27-ամյա անասնաբույժ լեյտենանտ Հարրի Կոլբորնը, ով էլ հետագայում խնամում էր նրան։ Նույն տարվա հոկտեմբերին արջուկը գնդի հետ տեղափոխվեց Լոնդոն։ Քանի որ գունդը, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, ստիպված էր մեկնել Ֆրանսիա, որոշվեց արջուկին մինչև պատերազմի ավարտը թողնել Լոնդոնի կենդանաբանական այգում։ Լոնդոնցիներն շատ սիրեցին արջուկին, կանադացիներն էլ համաձայնեցին պատերազմից հետո էլ նրան թողնել Լոնդոնում։

1924 թ. Ալան Միլն իր 4 տարեկան որդուն առաջին անգամ տարավ կենդանաբանական այգի, որտեղ նա ընկերացավ Վիննի արջի հետ։ Դրանից երեք տարի առաջ նա որդու առաջին ծննդյան օրը նրան նվիրել էր փափուկ խաղալիք (արջուկ), որն էլ ստացավ Վիննի անունը։ Հետագայում խաղալիք Վիննին գրեթե անբաժան էր Քրիստոֆերից։

1981 թվականի սեպտեմբերին 61-ամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը Լոնդոնի կենդանաբանական այգում տեղադրեց Վիննի արջի արձանը: 1999 թվականին «Ֆորտ Գարի Հորս» գնդի հեծյալները նույն այգում տեղադրեցին լեյտենանտ Հարրի Կոլբորնի ու Վիննիի քանդակը, որի կրկնօրինակը հետագայում տեղադրեցին նաև Վիննիպեգի կենդանաբանական այգում: