Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

«Ի՞նչ հող հանձնել. գրողի ծոցը կգցենք թշնամուն» (լուսանկարներ)

Շուշիի կենտրոնում կանգնած մի տարեց մարդ աչքերը հառել էր դեպի երկինք, դեմքով զգում էր արևի ջերմությունն ու աչքի պոչով հետևում էր գնդակ խաղացող երեխաներին։ Երեխաները վազում էին, խաղում ու ժպտում իրենց անառիկ քաղաքում։ Պապիկը մոտեցավ երեխաներին, համբուրեց նրանցից մեկի ճակատն ու սկսեց քայլել փողոցի երկարությամբ։

papik 1

Մոտեցա իրեն, բարևեցի։ Ինձ տեսնելով՝ ժպտաց ու ուրախացավ, որ Երևանից եկել եմ Շուշի ու ցանկանում եմ զրուցել իր հետ։ Միասին նստեցինք ճամփեզրի քարին.

«Արդեն 30 տարի է, ինչ ապրում եմ Շուշիում։ Բաքվից եմ եկել այստեղ»,- ասաց նա ու շարունակեց. «Սկզբում եկա Ստեփանակերտ, ու պետությունն ինձ տվեց հող, տուն ու աշխատանք, և ես էլ որոշեցի այդ ամենը ստանալ հենց Շուշիում»։

Նա ասաց, որ սովորել է Գյուղատնտեսական տեխնիկումում: Գյուղատնտեսական գիտելիքների ևս տիրապետում է ու հողագործության շնորհիվ է, որ այսքան տարի ապրում է:

«Փառք Աստծո. մարդիկ հիմա լավ են ապրում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Ես տեսել եմ 41 թվականի պատերազմ, սով, հիվանդություններ, աղքատություն, արցախյան ազատամարտ, Շուշիի ազատագրում։ Պատերազմի ժամանակ կարոտում էինք հացի հոտը, իսկ հիմա ցամաք հաց չեն ուտում նույնիսկ շները։ Խանութներն առատ են, ժողովուրդը հացին կարոտ չէ»,-ասում է նա ու հավելում, որ մի բանի համար է միայն ցավ ապրում. «Ցավո՛ք, չկարողացանք մենք ինքներս ավարտել այս պատերազմը ու փոխանցեցինք ձեզ՝ երիտասարդ սերնդին։ Բայց վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո մենք միասին գրողի ծոցը կգցենք թշնամուն։ Ուզում եմ, որ թշնամություն չլինի, կռիվ չլինի, ապրենք հաշտ ու համերաշխ»,-նշեց զրուցակիցս։

Նա հողեր հանձնելու մասին չի ուզում ո՛չ լսել, ո՛չ էլ խոսել:

«Ի՞նչ հող հանձնել։ Տեսե՞լ ես, որ հարևանն իր ամենաթանկարժեք իրը նվիրի իր թշնամի հարևանին։ Իհարկե՛, չես տեսել։ Երեխաներս, թոռներս ու ծոռներս էստեղ են։ Նրանց բոլորի ապագան Արցախում է։ Ապուշություն է զրուցել այդ թեմայի մասին»,-վրդովվեց ծերունին:

Զրույցն ավարտեց, ձեռքերը դրեց գրպանն ու դեմքով շրջվեց դեպի արև։ Մի քանի վայրկյան
հետո հարցրեցի, թե քանի տարեկան է նա։ Հոգոց հանեց, աչքերը պինդ փակեց ու ասաց։

«79 տարեկան եմ, բայց այնքան բան եմ տեսել, որ 1 տարի էլ չեմ ապրի։ Բենիկ Չալյան
մարդը՝ այսինքն ես, մեկ տարի էլ չեմ ապրի։ 5 օր առաջ տունս վառվեց։ Այսքանը տենալուց
հետո սիրտ կմնա՞, որ ևս մեկ տարի ապրեմ»։

papi shushi

Ա. Զ.