Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Առավոտ». Ի՞նչ է եղել Ժնևում. Ալիևը կհասնի Բաքու, կսկսի հավաստիացնել, թե «իրենց հողերը» «կազատագրվեն»

«Առավոտ» թերթը գրում է.

«Ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել:

Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետև կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երևի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:

Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել և ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական և աղետալի լուրերին:

Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետևյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլևս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:

Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:

Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլև կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք և այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության և գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ:

Իրականում սա քամու որոշակի ուժգնացում էր որոշ մարզերում: Ընդ որում, ոչ աննախադեպ: Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում փոթորիկներ, մրրիկներ, թայֆուններ և ցունամիներ չեն եղել: Հուսանք՝ չեն էլ լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում