Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Շուշիի արհեստագործական ուսումնարանի ուսանողներն ուսմանը զուգահեռ՝ աշխատում են (լուսանկարներ)

2015 թվականից Արցախի Շուշի քաղաքում գործում է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը»։ Այստեղ ուսանողները սովորում են Էլեկտրատեխնիկա, փայտամշակում, մետաղամշակում, դիզայն և այլ արհեստագործական մասնագիտություններ։

NEWSPRESS.am–ի հետ զրույցում ուսումնաարտադրական աշխատանքների գծով փոխտնօրեն Իզա Նազարյանը պատմեց, որ ուսումնարանի բարերարը՝ Եզնիկ Մոզյանը, եղել է եղեռնից փրկվածների ընտանիքից։ Նա մեծացել է Փարիզում և եղել է կար անող։ Հետագա տարիներին ներդրումներ է արել անշարժ գույքի գործակալությունների ոլորտում և տարիների ընթացքում հարստացել: Նա ամուսնացած չի եղել և, երբ 2009 թվականին մահացել է, պարզվել է, որ  իր ունեցվածքը կտակել է Արցախին՝ կառուցելով արհեստագործական ուսումնարան։

«Նա կար անող է եղել, ուստի հակադարձելով իր մասնագիտությանը՝ որոշել է ստեղծել հենց արհեստագործական ուսումնարան։ Եզնիկ Մոզյանը միշտ ասել է հետևյալ նախադասությունը․ «Եթե մարդու հագուստը վատ կարած լինի, ապա նա չի մահանա, իսկ եթե վատ կառուցվի շենքը, ապա երկրաշարժի ու պատերազմի ընթացքում տեղի ունեցող ռմբակոծության ժամանակ կավերվեն շենքերն ու կմահանան շատ մարդիկ»»,-պատմեց Իզա Նազարյանը:

Նրա խոսքով՝ 2009 թվականին որոշվեց, որ այս ուսումնարանը պետք է բացվի հենց Շուշիում։ 2012 թվականին սկսվեց շինարարությունը, իսկ 2015 թվականին շենքը շահագործվեց:

Ի․Նազարյանն ընդգծեց, որ ուսումնարանի բոլոր մասնագետները բացառապես Արցախից են, ովքեր 2015 թվականին մեկնել են Ֆրանսիա և վերապատրաստվել։ Նա ներկայացրեց նաև, թե ինչպես է իրականացվում ընդունելությունն ու ուսումը։

«Մեզ մոտ ընդունվում են բացառապես Արցախի երեխաները։ Առայժմ մեզ մոտ միայն տղաներ են։ Ընդունելությունը տեղի է ունենում 9-րդ դասարանից։ Երեխաներն այստեղ սովորում են 2 կամ 3 տարի։ Ընդունելության առաջին 2 շաբաթվա ընթացքում նրանք ծանոթանում են մասնագիտություններին և նոր որոշում, թե որ ուղղությամբ են սկսելու սովորել։ Մենք ամեն կերպ օգնում ենք երեխաներին, որ ընտրեն ճիշտ ու իրենց համապատասխան մասնագիտություն։ Առաջին երկու տարվա ընթացքում մասնագիտական առարկաների հետ մեկտեղ սովորում են նաև հանրակրթական բոլոր առարկաները»,- ասաց փոխտնօրենը:

Փոխտնօրենը խոսեց նաև ուսումնարանի առավելությունների ու պայմանների մասին՝ ընդգծելով, որ հայ-ֆրանսիական ուսումնարանը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։

«Ուսումնարանում սովորող երեխաները չեն ծախսում նույնիսկ 1 դրամ։ Մենք նրանց տրամադրում ենք 3 անգամյա սնունդ, հանրակացարան, որը նման է 4 աստղանի հյուրանոցի, հագուստ, կոշիկներ, անվճար ուսում, հոգատարություն ու բարոյահոգեբանական օգնություն։ Այս ամենն անվճար է։ Ստեփանակերտից ու Շուշիից ժամանող երեխաների համար կա հատուկ անվճար ավտոբուս։ Սրանից զատ մենք Արցախի կառավարության հետ ունենք համագործակցություն, ըստ որի մեր լավագույն ուսանողները, ովքեր ավարտել են առաջին կուրսը, կարող են աշխատել այն ոլորտներում, որն ուսանել են ուսումնարանում։ Այդ շինարարական ընկերությունները, որտեղ աշխատում են մեր ուսանողները, ստանում են հարկային արտոնություններ։ Իսկ մեր երեխաները աշխատում են ընդամենը 4 ժամ, քանի որ օրենքով անչափահասները կարող են աշխատել այդքան։ Այդ կազմակերպություններին վստահում ենք միայն մեր լավագույն ուսանողներին»։

Զրույցի վերջում Իզա Նազարյանը հավելեց նաև, որ 130 ուսանող ունեցող ուսումնարանը կարող է ուսուցանել ու պահել մինչև 450 ուսանողի։ Նա նշեց նաև, որ ապագայում նախատեսվում է ուսումնարանում բացել աղջիկների համար նախատեսված ուսումնական կենտրոններ ու պայմաններ։

eznik mozyan 9

eznik mozyan 3 eznik mozyan 4 eznik mozyan 5 eznik mozyan 7 eznik mozyan 11 eznik mozyan eznik mpzyan 6 eznik mozyan 1

????????????????????????????????????

eznik mozyan 10