Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը

Ժամանակ առաջ Ադրբեջանում անցկացված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ժամանակ ցուցադրվեցին չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ և RM-70 ՀԿՌՀ-ներ:

NEWSPRESS.am-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր զորավարժություններին՝ հաղորդելով, որ զորավարժությունների ընթացքում օգտագործվել է նաև Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգ:

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը Հայաստանում հայտարարեց.

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»:

Վերջերս NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ Միլան Շտեխի հավաստիացումները, մեղմ ասած, ճիշտ չեն, ավելին՝ Չեխիայում արտադրվող զինատեսակներն Ադրբեջան են հասել Իսրայելի միջոցով. երկիր, որի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Չեխիայի արտգործնախարարը հիանալի տեղյակ է, որ զենքի արտահանման գործընթացների մեջ կարևորագույն եզր է՝ վերջնական օգտագործողի (enduser) գաղափարը: Չեխիայի արտգործնախարարությունը և զենք արտահանող կազմակերպությունը համաշխարհային ռազմական, փորձագիտական վերահսկողությանը խաբելու համար enduser-ը (վերջնական օգտագործող) Ադրբեջանի փոխարեն գրել են Իսրայել՝ նախապես պայմանավորվելով իսրայելցի գործընկերների հետ, որ զենքը գնալու է Ադրբեջան:

Բնական է, որ Ադրբեջանն առատորեն վարձատրել է իր խաբեբա գործընկերներին: Ավելին ասենք՝ ուշադրությունը Չեխիայի վրայից շեղելու համար այս սկանդալային գործընթացն իրականացնողները դեպի Իսրայել արտահանման լիցենզիան ձևակերպել են Սլովակիայի արտգործնախարար Միլան Լայչակի միջոցով: Սլովակիան, որը Հայաստանի հետ կապված է բացառիկ լավ կապերով, բացարձակորեն դեմ է այս խայտառակ գործարքին, որին խառնվել է իր երկրի բարձրագույն ներկայացուցիչը:

Այս օրերին տվյալ սկանդալը Չեխիայից տեղափոխվել է նաև ԱՄՆ, քանզի ինչպես բոլորս գիտենք, ԱՄՆ-ն որոշակի խիստ բացասական վերաբերմունք է սկսել դրսևորել Ադրբեջանի նկատմամբ:

Նշենք, որ Իսրայելի միջոցով զենքի տեղափոխումն Ադրբեջան մեծ աղմուկ է բարձրացրել տարբեր երկրներում, և չի բացառվում, որ դա կապված է մեր հրապարակման հետ:

Բացի այդ, չեխական մամուլը նույնպես արձագանքել է Չեխիայի կողմից զենքի վաճառքին, և նյութը վերատպվել է մի շարք պարբերականներում: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի նկատմամբ վերջին կոշտացումները հենց կապված են նաև զենքի վաճառքի հետ:

Կրկին հարց է ծագում, թե ինչո՞վ է զբաղված ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը, երբ Չեխիայի և Սլովակիայի դեսպան (նստավայրը՝ Պրահա) Տիգրան Սեյրանյանի և հենց նրա՝ ԱԳ նախարար Նալբանդյանի աչքի առաջ, Չեխիայում բացառիկ ակտիվությամբ աչքի ընկնող նրանց գործընկերը՝ Ադրբեջանի դեսպանը, կարողանում է Հայաստանի դեմ նման դեմարշ կազմակերպել մեր լավ գործընկեր երկրում:

Ըստ մեր աղբյուրների՝ այդ զենքերը, որոնք Չեխիան վաճառել է Ադրբեջանին, ներկայացնում են այսօրվա բարձրագույն տեխնոլոգիաները և անասելի վնաս կարող են հասցնել Հայաստանին՝ պատերազմը սանձազերծելու դեպքում:

Իրավիճակը բոլորովին այլ կարող էր լինել, եթե Հայաստանը Չեխիայում և Սլովակիայում ունենար իսկապես փորձառու դիվանագետ և ոչ հայկական օլիգարխիայի և կոռումպացված իշխանության շահերը Պրահայում և Կառլովի Վարիում ներկայացնող միջնորդ-առևտրական:

Սպասենք զարգացումներին՝ նշելով, որ NEWSPRESS.am-ը շարունակելու է հետևողական լինել Չեխիայի կողմից Ադրբեջանին զնեքի վաճառքի վերաբերյալ մանրամասներին: