Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Մինչև 2030 թ. ի զորու ենք աշխարհում արմատախիլ անել սովը. ՄԱԿ ներկայացուցիչ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինին` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:

Հայաստանի ագրարային ոլորտում ընթացող ծրագրերի թվում նախարար Իգնատի Առաքելյանը հատկապես կարևորել է խաղողի և ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման, սպանդանոցների հիմնման, ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ծրագրերին:

Անդրադառնալով ՊԳԿ-ի հետ հետագա համագործակցության առաջնային ուղղություններին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես, մատնանշել է բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, կենդանիների առողջությունը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգությունն ու աղքատության կրճատումը։

Հանդիպումից հետո Իգնատի Առաքելյանն ու Վլադիմիր Ռախմանինը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացվել են երկկողմ համագործակցության հետագա ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ստորագրվելիք համաձայնագրի դրույթները:

«Հայաստանը 1993 թվականից անդամակցել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, այդ համագործակցության ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են ոլորտի զարգացմանը: Այս համաձայնագիրը թույլ կտա դյուրացնել հետագա ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հիմք կհանդիսանա ավելի լայնածավալ ծրագրերի նախաձեռնման ու ներդրման համար», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 24 տարիների արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա ամրապնդել գործակցությունը և հասնել ավելիին: Վլադիմիր Ռախմանինը կարևորել է առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը Հայաստանի հետ` նաև գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի համատեքստում, մասնավորապես կլիմայի փոփոխությանը, դրա արդյունքում բույսերի և կենդանիների հիվանդությունների զարգացմանը, ֆերմերների հետ տարվող աշխատանքին, հասարակության ուրբանիզացմանը, պարենային անվտանգությանը և կայուն գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերում:

Անդրադառնալով Պարենի համաշխարհային օրվան և պարենի անվտանգության գլոբալ խնդիրներին` բանախոսը հավելել է, որ ՊԳԿ-ն այս 72 տարիների ընթացքում աշխատում է աշխարհում սովն արմատախիլ անելու ուղղությամբ և դրա համար մեծ ջանքեր է գործադրել, սակայն վիճակագրությունը դեռևս հուսադրող չէ: Նրա խոսքով` 2016 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հակամարտությունների, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով աշխարհում 38 մլն-ով ավելացել է թերսնվողների թիվը` կազմելով 815 մլն:

«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում մենք համոզված ենք, որ մինչև 2030 թվականը ի զորու ենք աշխարհում արմատախիլ անել սովը, սակայն դրա համար անհրաժեշտ է համախմբել բոլոր նրանց ուժերը, ովքեր հանդես են գալիս պարենային անվտանգության ամրապնդման օգտին: Այդպիսի համագործակցության դրական օրինակ է Հայաստանը, որը տարիներ շարունակ օժանդակում է պարենային անվտանգության խնդիրների լուծմանը և’ իր երկրի ներսում, և’ տարածաշրջանում, և’ գլոբալ առումով` համագործակցելով ՊԳԿ-ի հետ», – նշել է Վլադիմիր Ռախմանինը` շնորհակալություն հայտնելով ներդրված ջանքերի համար:

Այնուհետև Իգնատի Առաքելյանն ու Վլադիմիր Ռախմանինն այցելել են ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» ծրագրի շրջանակում հիմնված խաղողի և ծիրանի գենետիկական այգիները դիտարկելու նպատակով: Շրջայցին ներկա էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ: