Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մամուլ

«ՀԺ». Մանկապարտեզը վերածվել է ՔԿՀ-ի. Եթե դանդաղ ուտեք՝ կսրսկվեք

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչև 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի:

Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել և այժմ հաճախում է հոգեբանի մոտ:

5-ամյա փոքրիկի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը և երեխաները» խմբում նկարագրել է, թե ինչպես իր կենսուրախ որդին մասնավոր մանկապարտեզից պետական տեղափոխվելուց ընդամենը օրեր անց անճանաչելիորեն փոխվել է, դարձել ինքնամփոփ, վախեցած ու հրաժարվել մանկապարտեզ գնալ:

«Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որևէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչև այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած և ես, և ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ և զվարթ գնում էր։ Ու ամեն օր և՛ տրամադրությունից ենք զգացել, և՛ հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։

Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում և չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ!! Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում՝ այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը՝ Հ. Կ.-ն:

Տղան, որ ծնողներին ոչինչ չի պատմել, հոգեբանին վստահել է:

«Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետևից և այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- շարունակել է մայրը:

Մեզ հետ զրույցում Հ.Կ.-ն մանրամասնեց, որ ավագ որդին շաբաթ և կիրակի օրերին հաճախում էր ակրոբատիկայի և նկարչության դասերի, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել է: Խանութ գնալու սիրելի զբաղմունքը նրան այլևս չի հետաքրքրում: «Տնից դուրս չի գալիս, նրա մոտ վստահության կորուստ է: Չգիտեմ՝ ինչ արեցին սրանք»,- հուզմունքը դժվարությամբ խեղդելով՝ ասաց 5-ամյա տղայի մայրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում