Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Որտեղ են գիշերում և ճաշում ԱԱԾ-ի հյուրերը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ «ՀԺ»-ն պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կնքել:

ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երևանի կոնյակի գործարանը, Անի հյուրանոցը, Էլիտ բաս ընկերությունը, «Երևանյան գիշերներ» ռեստորանը, Արքայաձոր ռեստորանային համալիրը, Ուռենիներ ռեստորանը, Շիրակ հյուրանոցը, ճաշկերույթ կազմակերպող «Սել» ընկերություն և Երևան պանդոկը:

Այսպես, ԱԱԾ-ի հյուրերը տեղափոխվում են մայրաքաղաքում ամենահայտնի տուրիստական ուղղություներ սպասարկող և քաղաքացիներին տեղափոխող ընկերությունների կողմից՝ Հյուր սերվիսի և «Էլիտ բաս» ընկերության կողմից:

«Էլիտ բաս» ընկերության հետ այս տարի կնքվել է 115 հազար և 80 հազար դրամ արժեքով երկու պայմանագիր, որով տեղափոխվել են ԱԱԾ-ի հյուրերը: Հյուր սերվիսի հետ կնքվել է 430 հազար դրամ արժողությամբ մեկ պայմանագիր:

«Պեռնո ռիկար Արմենիա» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Երևանի կոնյակի գործարանի իրավական հիմնադիրը, ԱԱԾ-ին կոնյակ մատակարարող հիմնական ընկերությունն է: Միայն այս տարի Ազգային անվտագության ծառայությանը կոնյակներ մատակարարելու թվով 7 պայմանագիր է կնքվել: Բոլորը միասին վերցրած կազմել են մոտ 4 միլիոն դրամ (3 միլիոն 968 հազար 300 դրամ): Մատակարարվել են «Ախթամար», «Ընտիր» և «Նաիրի» տեսակի կոնյակներ, երբեմն էլ հուշանվերի տուփերով:

«Սել» ընկերության հետ կնքվել է 2 պայմանագիր՝ 278 հազարական դրամ ծավալով: Երկու ճաշկերույթներին մասնակցել է 35 անձ:

«Անի պլազա» հյուրանոցի հետ, որն ամենամոտն է ԱԱԾ-ի վարչական շենքին, կնքվել է հյուրանոցային ծառայություներ մատուցելու թվով 7 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն դրամ: Այս պայմանագրերից ամենաթանկը կազմել է 2.2 միլիոն դրամ, որով հյուրանոցը ԱԱԾ-ին է տրամադրել 2 հատ լյուքս և 13 հատ ստանդարտ համարներ, կոնֆերանս դահլիճը և 3 օր 34 անձի համար ճաշ և ընթրիք է մատուցել:

«Երևանյան գիշերներ» ռեստորանի հետ կնքվել է թվով 3 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Պայմանագրերում չի նշվել, թե կազմակերպված ճաշկերույթներին քանի անձ է մասնակցել:

«Արքայաձոր» ռեստորանը ԱԱԾ-ի հետ ունի կնքած 2 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 270 հազար դրամ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվողների թիվը կրկին նշված չէ պայմանագրերում:

«Օնիրա քլաբ» ընկերությունը դուրս չի մնացել ԱԱԾ-ի գնուների գործընթացից: Այս ընկերությանը պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար վճարվել է 622 հազար դրամ: 2 օրով զբաղեցվել է հյուրանոցի թվով 3 ստանդարտ համարները, 2 օրով 1 լյուսք համար և 2 օրով մեկ այլ համար: Հյուրանոցի հյուրերը օգտվել են նաև ռեստորանի ծառայությունից: Այս հյուրանոցը, ի դեպ, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հյուրանոցի հարևանությամբ տեղակայված է Երևանին մոտ միակ խաղատունը՝ «Շանգրի լա»-ն:

«Հարսնաքար» ռեստորանի, «Երևան պանդոկ»-ի հետ կնքվել է մեկական պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 432 հազար դրամ: «Ուռենիներ» ընկերության հետ էլ կնքվել է 858 հազար դրամ արժեքով ճաշկերույթ կազմակերպելու պայամանգիր: Այս պայմանագիրը միակն է, որտեղ նշված է, թե ինչ միջոցառման շրջանակում է մատուցվել ճաշկերույթը: Պարզվում է, որ «Ուռենիներ»-ում ճաշկերույթ է մատուցվել թվով 69 անձի, որոնք մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում