Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մշակույթ

«Լույսի տաճար». ֆիլմի ցուցադրություն` ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը:

– Մեծ պատիվ է Նիկոլ Բեզջյանի ներկայությունն ու նրա ֆիլմի ցուցադրությունը մեզ մոտ: Ֆիլմը պատմում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը, լինելով լավագույն կրթական հաստատություններից մեկը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի գործում: Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղակայված Մելքոնյան կրթական հաստատությունը, որը 80 տարվա ընթացքում կրթություն և խնամք է տվել կարիքավոր հայ երիտասարդներին, փակվել է առանց հետագայում վերաբացվելու որևէ հեռանկարի: Առաջին հերթին այն որբերի դպրոց է եղել: Երբ ես փոքր էի, ու Բեյրութում պատերազմ սկսվեց, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Կիպրոս, և ես մի քանի ամիս սովորեցի այդ դպրոցում: Այդտեղ աշխարհի ամեն կողմից երեխաներ էին գալիս ուսանելու և ապրելու: Իմ համար շատ հոգեհարազատ է այդ դպրոցը, քանի որ ես շատ հուշեր ունեմ նրա հետ կապված: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմն առաջ է քաշում սփյուռքում հայկական կրթօջախների հիմնական խնդիրները: Հաստատությունը հիմնադրվել է բարերար Մելքոնյան եղբայրների կողմից՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայերին օգնել մտնել կյանքի նոր փուլ: Սակայն մեկ դար անց առաջացած որոշ խնդիրներն իրենց հետևանքն են թողել Մելքոնյան կրթական հաստատության պատմության մեջ՝ սառեցնելով նրա գործունեությունը: Այս որոշումն ինձ համար սարսափելի որոշում է…,– իր խոսքում նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Լույսի տաճար» ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը սփյուռքում, որոնք, ցավոք, հետզհետե պակասում են:

Երեկոյին ներկա էին նաև նախկին մելքոնյանականներ Գևորգ Գալայճեանը և Թոմաս Մազեջյանը, ովքեր հուզմունքով հիշեցին իրենց դպրոցական տարիներն ու պատմեցին, թե ինչքան կարևոր է աշխարհով մեկ սփռված հայերի համար Մելքոնյան կրթական հաստատության նշանակությունն ու ծավալած գործունեությունը:

Գևորգ Գալայճեանն ու Թոմաս Մազեջյանը պատրաստակամություն հայտնեցին նաև իրենց ուժերի սահմանում ամեն ինչ անել, որպեսզի դպրոցը նորից գործի, չնայած այս տարիների ընթացքում շատ տարբերակներով են փորձել վերաբացել կրթական հաստատությունը, բայց ապարդյուն:

-Մելքոնյանը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց էր: Ես ամեն ինչով պարտական եմ Մելքոնյանին: Հիշում եմ, երբ բուլղարահայերը եկան դպրոց, չգիտեին հայերեն ոչ մի բառ, և 4 տարի անց իմ դասընկեր Արամը, ով բուլղարահայ էր, հայերենով հայոց պատմության թեզ գրեց և պաշտպանեց: Սա խոսում է հային հայ պահելու գործում Մելքոնյանի հսկայական ավանդի մասին: Դժվար է մտածել, որ այն չի գործում, բայց ես դեռ հույսեր ունեմ, որ որևէ բան կստացվի,– իր խոսքում ընդգծեց Մելքոնյան կրթական հաստատության նախկին ուսանող Թոմաս Մազեջյանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաների հարցերին և վրդովված արձագանքներին պատասխանեց ֆիլմի ռեժիսոր Նիկոլ Բեզջյանը, ով Վենետիկի «Ոսկե առյուծ 2015» բիենալեի հաղթող է: Նա ծնվել է Հալեպում, սակայն ապրել և ստեղծագործել է տարբեր երկրներում: Նիկոլ Բեզջյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ և միջազգային անվանի կինոփառատոների մրցանակակիր է: Ֆիլմի գործադիր պրոդյուսերն Արմեն Ուրնեշլյանն է, ով նույնպես Մելքոնյան դպրոցի սան է եղել, մելքոնյանական շարժման մեջ է. նա այժմ Բեյրութում դպրոցի տնօրեն է: Ռեժիսոր` Նիկոլ Բեզջյան Գրող` Նիկոլ Բեզջյան Պրոդյուսեր` Նիկոլ Բեզջյան Կինեմատոգրաֆիա` Էլի Պարթամյան Խմբագրում` Շանտալ Պարտամյան Հնչյունային ձևավորում՝ Վիկտոր Բրեսս Ձայն՝ Ալին Նագգաշյան Երաժշտության ձայնագրություն՝ Ջո Բարուջյան, Սեդո Բաղդասարյան Դաշնամուրային իմպրովիզացիա` Ջո Բարուջյան