Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Տեսանյութ

Օրհնությամբ ամփոփվեց նախաայբբենական շրջանը. Մայր Աթոռում առաջին դասարանցիներն օրհնություն ստացան (ֆոտո, վիդեո)

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները նշեցին «Ա» հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը:

Մինչ այդ՝ նախօրեին, առաջին դասարանցիներն իրենց դասվար Շողիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ստացան հոգևոր հոր օրհնությունը: Մայր տաճարի կամարների ներքո երեխաների շուրթերով հնչեց տերունական «Հայր մեր»-ը: Օրհնվեցին նաև մեսրոպյան տառերը, որով մեկնարկեց աշակերտների տառաճանաչության շրջանը:

Աշակերտներն ու նրանց ծնողները, դասվար Շողիկ Աբրահամյանի հետ միասին նաև մոմեր վառեցին՝ իրենց աղոթքը բարձրացնելով առ Աստված:

ejmiacin 6ejmiacin 9ejmiacin 7ejmiacin 10ejmiacin 5ejmiacin 8ejmiacin 3ejmiacinejmiacin 1ejmiacin 2

Իսկ արդեն միջոցառման օրը երեխաները փայլեցին իրենց գիտելիքով, որը հասցրել էին ստանալ շատ կարճ ժամանակահատվածում:

Դասասենյակը զարդարված էր օրվան համահունչ ոգով ու լցված էր մեսրոպյան շնչով: Երեխաներն իրենց սև ու սպիտակ գեղեցիկ համազգեստներին կրում էին «Ա» տառը:

Ողջունելով իրենց հյուրերին՝ նրանք նույնատիպ տառեր նվիրեցին նաև ներկաներին, ովքեր մեծ հաճույքով կրեցին դրանք:

Բաց դասի ընթացքում փոքրիկները շնորհավորեցին «Ա» տառի ծնունդն ու ներկայացրին շքերթ՝ հագեցած երգերով, բանաստեղծություններով, հանելուկներով ու իհարկե գեղեցիկ բեմականացմամբ:

Երեխաների հետ բեմադրվել էր ներկայացում, որտեղ չար կախարդը գողանում է «Ա» տառն ու կախարդում նրան: Գալիս են մյուս քաջ տառերն ու հաղթում կախարդին: Նրանք «Ա» տառին գտնում են գեղեցիկ ծաղկի միջից:

Բաց դասի ժամանակ կատարվեց նաև «Ա» տառի թագադրում:

Փոքրիկներին օգնության էին եկել նաև նրանց ավագ ընկերները: Հարկ է նկատել, որ այս աշակերտները ևս անցել են Շողիկ Աբրահամյանի թևի տակով ու այսօր մեծ հաճույքով էին մասնակցում իրենց սիրելի դասվարի նախաձեռնած միջոցառմանը: Չորրորդ դասարանի աշակերտները հանելուկներ առաջադրեցին առաջին դասարանցիներին, ովքեր արագ տվեցին ճիշտ պատասխաններ:

Միջոցառումն ստացված էր: Հաճելի պահեր պարգևելու և «Ա» տառի շնորհանդեսն այդքան հետաքրքիր կազմակերպելու համար, տնօրեն Նունե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դասվարին և շնորհավորեց երեխաներին:

«Ես ուզում եմ, որ դուք միշտ այսպես փայլեք ու մեր դպրոցի պատիվը միշտ բարձր պահեք»,-իր խոսքն ուղղեց երեխաներին տնօրենը:

Փոխտնօրեն Էլմիրա Նահապետյանը նկատեց, որ այս միջոցառմանն անհամբեր էր սպասում, քանի որ վստահ էր՝ այն լինելու է հետաքրքիր, հագեցած և գեղեցիկ կազմակերպված:

Շողիկ Աբրահամայնն իր հերթին երեխաներին շնորհավորելով՝ ակտիվության ու պատրաստվածության համար, իր սաներին նվիրեց աստղիկներ:

Եվ իհարկե, օրվա ավարտին, երեխաները համտեսեցին «Ա» տառի ծննդյան տոնական խմորեղենը:

 

tarer 8tarer 6a tara tar 2a tar 1

tarer 10

tarer 15

tarer 7

tarer 9

tarer 2

amgel

tarer 4tarer 3

alex xtarer 13

tarer 14

tarer 16

alex nare alexanahittarer 11

ptuxtorttortik

Արմինե Մկրտումյան