Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Անսպասելի հայտարարություն՝ Երևանում. Հայաստան-ԵՄ նոր խա՞ղ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները և հուսամ՝ նաև Հայաստանի ցանկությունները: Նաև այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արևելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», Երևանում երեկ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ավելի շուտ՝ խոսքը ոչ թե ասուլիսի մասին է, այլ միջոցառման, երբ երկու արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով: Եվ դա էլ ինքնին ուշագրավ ֆորմատ է, քանի որ սովորաբար արտգործնախարարների այցերի պարագայում լինում են համատեղ ասուլիսներ, և նախագահական այցերի ընթացքում է, որ արարողակարգը ենթադրում է ընդամենը համատեղ հայտարարություն՝ առանց հարցերի: Ընդ որում՝ այդ դեպքերն էլ լինում են, թերևս, այն պետությունների նախագահների այցերի ընթացքում, որոնց պարագայում առկա են բավականին նուրբ խնդիրներ, և տվյալ պետությունները գերադասում են հրապարակավ չշոշափել թեման՝ այսպես ասած ըմբռնելով միմյանց հակադիր մոտեցումները: Եվ այս տեսանկյունից էլ խիստ հետաքրքիր է, թե Լեհաստանի արտգործնախարարի այցի ընթացքում Երևանում ի՞նչ անցանկալի հարցից, հնարավոր ի՞նչ թեմայի մեջբերումից են խուսափել Երևանն ու Վարշավան՝ բավարարվելով լոկ երկու արտգործնախարարների հայտարարությամբ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցից առաջ առիթ ունեցել ենք արձանագրելու, որ այցը գործնականում վճռորոշ կարող է լինել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նոյեմբերյան ստորագրման հարցում, առավել ևս, որ ի հայտ են գալիս հնարավոր հետաձգման մասին տարբեր տեղեկություններ: Ի դեպ, հատկանշական է, որ Լեհաստանի արտգործնախարարի այցի նախօրեին Եվրահանձնաժողովը տեղեկություն հրապարակեց, որտեղ նշում էր, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ԵՄ երեք անդամներ չեն թարգմանել համաձայնագրի տեքստն, ու դա կդառնա հետաձգման պատճառ: Իհարկե, չի բացառվում, որ Եվրամիությունն այդ բանը հայտարարում է միայն այն բանից հետո, երբ Հայաստանում, այսպես ասած, «բացահայտվեց» խնդիրը, ու Եվրամիությանը մնում էր կա՛մ մնալ հետաձգման պատասխանատվության տակ, կա՛մ լուծել թարգմանության հետ կապված հարցը:

Այդպիսով, Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ փաստացի մեկ հարց լուծվել է, և այդ առումով ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարին Երևանում ընդունելով՝ հայտարարել էր, որ Լեհաստանը կարևոր դեր ունի Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ հարաբերության ամրապնդման գործում: Դա, ըստ էության, շատ նման է Լեհաստանին շնորհակալություն հայտնելուն՝ որոշակի խնդիր լուծելու համար: Մյուս կողմից՝ արտգործնախարար Վաշչիկովսկին իր հայտարարության մեջ խոսել է այն մասին, որ Երևանում քննարկել են համաձայնագրի տեքստը: Մի կողմից՝ այստեղ ամեն ինչ բնականոն է, մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե տեքստը ոչ միայն բանակցված, այլ նաև հրապարակված է երկու կողմից, քննարկելու էլ ի՞նչ կա այստեղ: Ինչո՞ւ են Երևանն ու Վարշավան քննարկել տեքստը: Ո՞վ դիտողություն ունի այդ հարցում, կամ արդյո՞ք որևէ մեկը ինչ-որ ձևակերպման մասով, այսպես ասած, փոշմանել է, արդյո՞ք Եվրամիությունը տեխնիկական խնդիրը լուծել է՝ Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ, Վարշավայի, այսպես ասած, գործադրած ջանքի արդյունքում, բայց դրա դիմաց էլ Վաշչիկովսկին տեքստում որոշակի փոփոխության առաջարկ է բերել Բրյուսելից:

Հարցերը, իհարկե, շատ են, բայց թերևս ամենաանսպասելի, գուցե նույնիսկ սենսացիոն տարրն առնչվում է այլ խնդրի կամ հեռանկարի: Վաշչիկովսկին հայտարարում է, որ Երևանում քննարկել են Արևելյան գործընկերության հեռանկարները, այդ համատեքստում հարցը, թե ինչպես կարող է ծրագրում ներառվել Եվրամիության անդամակցության իրական հեռանկար, քանի որ ծրագիրը հենց դրա բացակայության պատճառով հեռու է կատարյալ գործիք լինելուց: Այսինքն՝ Արևելյան գործընկերության, այսպես ասած, լոկոմոտիվ հանդիսացող Լեհաստանը Երևանում քննարկում է այդ ծրագրում Եվրամիության անդամության, այսպես ասած, «գորգ» ներառելու հնարավորությունը և հայտարարում է այդ մասին:

Ստացվում է, որ ԵՏՄ անդամ Երևանում ԵՄ անդամ Լեհաստանի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի արտգործնախարարները քննարկում են ԱլԳ ծրագրում ԵՄ անդամության հեռանկարներ ներառելու հարցը: Այդ հայտարարությունը իր քաղաքական բովանդակությամբ և կարգավիճակով գործնականում մի քանի անգամ ավելին է, քան, ասենք, Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:

Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպես է արձագանքելու այդ հայտարարությանը Ռուսաստանը, որովհետև Լեհաստանի արտգործնախարարը, փաստորեն, հայտարարում է, որ Երևանի հետ քննարկել են ԵՄ անդամության հեռանկար, թեկուզ ոչ անմիջական, այլ ԱլԳ ծրագրով միջնորդավորված: Միթե՞ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու կամ առնվազն առանց պատկերացնելու, թե ինչքան խնդիր կարող է ունենալ Երևանը Մոսկվայի մոտ: Համենայնդեպս, այն էլ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին ընդառաջ Ռուսաստանի այդօրինակ դժգոհության հրահրումը կարող է ունենալ ավելի վատ էֆեկտ հենց համաձայնագրի ստորագրման վրա:

Թե՞ բանը հենց այն է, որ համաձայնագիրը այդ առումով իրապես վտանգված է, և Հայաստանն ու Լեհաստանը պարզապես գնում են վա բանկ՝ ակնարկելով, որ եթե Մոսկվան զուտ քմահաճույքի պատճառով կամ ինչ-ինչ այլ, այսպես ասած, զուտ կոնյունկտուրային պատճառներով,- որովհետև քաղաքական պատճառ Մոսկվան պարզապես չունի,- արգելակի ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը, ապա երրորդ փորձ այլևս չի լինի, կլինի ԵՄ ուղիղ անդամակցության գործընթաց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում