Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Այնտեղ, ուր աղբն է՝ արժանապատվությունը լռում է (լուսանկարներ)

«Շատ ցավալի է, որ մի ժողովուրդ, ով ունի այդչափ հարուստ քաղաքակրթական պատմություն, շատ հեշտությամբ շիշը նետում է ճանապարհին, ինչի ականատես ենք լինում ամեն օր…»:

Սրանք ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքերն են: Իհարկե, երբեմն պատահում է, երբ իսկապես, մարդիկ անփութորեն թափում են աղբը՝ ուր պատահի, սակայն պարզ չէ, թե նախարարը կոնկրետ ե՞րբ և որտե՞ղ է տեսել, օրինակ, շիշ նետողին, և ինչո՞ւ հենց այդ ժամանակ նրա ձեռքը չի բռնել:

Պարզ չէ նաև, թե կոնկրետ ո՞ւմ արժանապատվությունը նկատի ուներ նախարարը՝ կառավարությա՞ն, թե՞ քաղաքացիների, երբ հայտարարում էր, որ ««Մաքուր Հայաստան»-ի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև»: Հատկապես երբ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, ինչպես կասեր վարչապետը՝ «դեկորատիվ բնույթ» է կրում. կազմակերպվում են շաբաթօրյակներ, մաքրում են բակերն ու վերջ, հարցն այսքանով սահմանափակվում է: Մինչդեռ աղբահանության հարցն իրականում մնում է անլուծելի:

Դավիթ Լոքյանի մատնանշած դեպքերն արդեն մատների վրա կարելի է հաշվել: Ավելի հաճախ քաղաքացիները տոպրակներով աղբը դնում են պարզապես հենց աղբամանների կողքին միայն այն պատճառով, որ դրանք լցված են լինում աղբով ու ժամանակին չեն դատարկվում: Ու հենց այս հարցը լուծելու փոխարեն, պատկան մարմինները փորձում են իրենցից հեռացնել խնդիրը՝ ցեխ շպրտելով քաղաքացիների վրա:

Ստորև ներկայացված նկարներն արվել են կենտրոնական փողոցներում: Այս աղբամանները տեղադրված են Թումանյան փողոցում:

axb axbaman 1

axb axbaman

Ստորև ներկայացված մյուս աղբամանները NEWSPRESS.am-ն արձանագրել է Բաղրամյան պողոտայի վրա, իսկ ավելի կոնկրետ՝ այս աղբամանները գտնվում են հենց Ազգային ժողովի մուտքի մոտ:

axb axbaman 2 axbaman axb axbman

Փաստորեն, մեր ԱԺ պատգամավորներն ամեն օր անցնում են այս լցված աղբամանների մոտով ու աչք փակում ստեղծված իրավիճակի վրա: Ու երբ աղբը, բառիս բուն իմաստով, լցվում է Ազգային ժողով, այդ պարագայում արդեն ավելորդ է խոսել արժանապատվությունից, կամ կառավարության ղեկավարի աչքը շոյելու համար, մեղքն իրենցից հեռացնել ու այն բարդել հասարակության վրա:

Այնտեղ, ուր աղբն է, արժանապատվությունը լռում է:

Ա. Մկրտումյան