Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Նշվել է «Շնողի օրը». Վազգեն Խաչիկյանը մասնակցել է օրվան (լուսանկարներ)

Լոռվա մարզի Շնող գյուղը մեծ հանդիսավորությամբ նշեց համայնքի օրը, որն սկսել է առավոտյան ժամերգությամբ՝ Ս․Սարգիս եկեղեցում։

Շնող գյուղի բնակիչներն իրենց հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Այնուհետև, մեծով ու փոքրով, նրանց ուղեկցեցին դեպի գյուղի Ս․Սարգիս եկեղեցի, որտեղ Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանան Թարվերդյանը կատարեց սուրբ սեղանի օրհնության կարգ:

shnoxi ekexeci

orhnutyun shnox

«Շնողի օրը» տոնվում է արդեն 20 տարի: Տարեցները պատմում են, որ սովետական շրջանում այն մեծ շուքով է նշվել: Սակայն վերջին տարիներին կարծես «Շնողի օրը» փորձել են մոռացության մատնել, ու միայն մի քանի տարի առաջ շնողցիները որոշեցին դարձյալ վերականգնել այդ տոնը:

Գյուղի մեծերն այսօր լավ ու վատ են անում տոնի առթիվ կազմակերպված միջոցառումները, դրանք համեմատում անցած տոների հետ ու մատնանշում մի շարք տարբերություններ: NEWSPRESS.am-ի հետ զրույցում Շնողի բնակիչ Ռազմիկ Ջավախյանը նկատեց, որ շատ բան է փոխվել, բայց բոլոր ժամանակների համար մի բան նույնն է մնացել՝ Շնողը միշտ էլ շեն գյուղ է եղել ու ավելի շենացել:

«Շնող նշանակում է՝ շինել, շենացնել. շեն գյուղ է մեր գյուղն ու օր օրի ավելի է շենանում»,- ասում է Ռազմիկ Ջավախյանն ու հպարտությամբ նայում իր չորսբոլորը, ուր իշխում է տոնական տրամադրությունը:

«Գյուղը որքան շեն, ամուր և միասնական է, պետությունն այնքան ուժեղ է»,-ասում է նա ու վստահեցնում, որ շնողցիներն ուր էլ որ լինեն՝ գյուղի տոնին պարտավորություն են զգում իրենց ծննդավայր գալու և բոլորի հետ միասին տոնելու այս օրը:

Այս տարի այդ տոնակատարությանը մասնակցում էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Հարկ է նկատել, որ բոլորը մոտենում էին նրան, սեղմում ձեռքն ու ժպտալով ասում, թե որքան ուախ են, որ այսօր Խաչիկյանն իրենց հետ է:

shnoxi or 2

shnoxi or 1

Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն էլ նկատում է, որ մինչ օրս գյուղի տոնը նշվում էր հոկտեմբերի վերջին կիրակին, սակայն այսուհետ շնողցիների օրացույցում հոկտեմբերի 21-ը կարմիրով կնշվի:

shnox shnoxi or

Շնողի օրվա առիթով կազմակերպված միջոցառումների շարքում ընգդրկվեց նաև գյուղի վերանորոգված մանկապարտեզի բացումը և այդ հաստատության օրհնության կարգը։

Շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 2016թ. դեկտեմբեր ամսից: Մանկապարտեզը համալրվել է նոր խաղալիքներով, ինչպես նաև կատարվել են բակի բարեկարգման աշխատանքեր: Մանկապարտեզում տեղադրվել են տեսախցիկներ, և այսուհետ երեխաների ծնողները կարող են օնլայն հետևել մանկապարտեզի անցուդարձին: Մանկապարտեզն ունի շուրջ 80 սան: Մանկավարժական անձնակազմն ու երեխաների ծնողներն անհամբերությամբ էին սպասում վերանորոգման աշխատանքների ավարտին:

mankapartez

mankapartez shnox

Նրանք NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ ամեն ինչ նոր է մանկապարտեզում, ու իրենք էլ ավելի մեծ հաճույքով են գալիս հիմնարկ:

Մանկապարտեզի վերանորոգումն, իհարկե, գյուղի խնդիրներից մեկն է, որ լուծում է ստացել: Սակայն համայքնապետը նկատում է, որ գյուղում դեռևս բավականին շատ չլուծված խնդիրներ կան: Նա թվարկում է դրանցից առաջնայինները՝ համայքի ջրի ներքին ցանցի վերականգնման ու ճանապարհների վերանորոգման խնդիրները:

Ասում է, թե դրանք բոլորը լուծվող խնդիրներ են, հատկապես որ այդ խնդիրները, Դավիթ Ղումաշյանի խոսքով, արդեն իսկ ընդգրկված են համայնքային հրատապ ծրագրում: