Լեհաստանում զինված տղամարդը հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա․ կա 1 զոհ և 8 վիրավոր
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լեհաստանում։ Ոստիկանության հաղորդած տեղեկության համաձայն՝ դանակով զինված մարդը հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել, իսկ ութը վիրավորվել են։ Այդ մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը:
Ոստիկանությունից տեղեկացրել են նաև, որ տղամարդը՝ 27- ամյա Կոնրադ Կ.-ն ձերբակալված է: Նա դեռ բացատրություն չի տվել, թե որն է եղել հարձակման պատճառը: Ինչպես հայտնում է լեհական հեռուստաընկերություններից մեկը, տղամարդուն վնասազերծել են սուպերմարկետի հաճախորդները և սպասել են մինչ ոստիկանության գալը:
Նշվում է, որ տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, ճշտվում են՝ արդյոք հոգեմետ դեղեր ընդունե՞լ է, թե՞ ոչ: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։