«էնքան ուշ էին տանում աղբը, որ հոտը լցվում էր էդ մարդկանց տուն». բնակիչները պահանջել են հանել աղբամանները
Երևանը ոչ միա անգամ այսքան կեղտոտ չի եղել: Այսպես են արձագանքել ֆեյսբուքյան օգտատերերը՝ Դավիթ Սանասարյանի էջում տեղադրված աղբով լցված արկղերի լուսանկարին: Սանասարյանը լուսանկարել է Նոր Արեշ 41 փողոցում տեղադրված աղբամանները, սակայն հարկ է նկատել, որ այսօր ամբողջ քաղաքն է աղբով լցված: Այնպես որ, արձագանքելով այդ լուսանկարին՝ օգտատերերից մի քանիսը, որպես մեկնաբանություն, տեղադրել են իրենց թաղամասում արված լուսանկարները:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Շնորհակալություն Sanitek Armenia-ին մեր փողոցը զարդարելու համար ու Yerevan Municipality -ին այն երաշխավորելու համար: Իսկ ընդհանրապես, որ մի անգամ էլ սենց էղավ ինձնից չփոշմանեք, անակնկալներ են ձեզ սպասվում»,-գրել է Սանասարյանը և որպես ի գիտություն հավելել, որ փողոցից մի հատվածից աղբամանը հեռացվեց բնակիչների պահանջով:
«էնքան ուշ էին տանում, որ հոտը լցվում էր էդ մարդկանց տուն։ Էսպես որ շարունակվի, հաստատ աղբամանները հերթով հանվելու են ու ամենահասանելի կետերը լինեն ոլորտի պատասխանատու մարմիների աշխատավայրերի տարածքները»,-գրել է Դավիթ Սանասարյանը:
