Դանակով հաղորդավարուհու վրա հարձակված տղամարդը պնդել է, որ կինը մտովի իրեն սեքսուալ հետապնդել է
Դանակով զինված տղամարդը ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրություն, հարվածներ հասցրել փոխխմբագիր Տատյանա Ֆելգենհաուերի պարանոցին: Այս մասին գրում է Tass-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործը ձերբակալվել է ռադիոկայանի անվտանգության կողմից ու հանձնվել ոստիկանությանը, հարուցվել է քրեական գործ:
Տղամարդը ներխուժել է խմբագրության շենք` գազով լիցքավորված սարքով կուրացնելով անվտանգության աշխատակցին, բարձրացել է 14-րդ հարկ ու հարվածել դանակով այդ պահին հաղորդում վարողի` Տատյանա Ֆելգենհաուերի կոկորդին:
Հարձակում գործողն Իսրայելի քաղաքացի է, 48 տարեկան, անունը` Բորիս Գրից: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, կամ եղել է ինչ-որ միջոցների ազդեցության տակ, քանի որ հարցաքննության ընթացքում պնդել է, թե Տատյանան 2012 թվականից մտավոր կապի մեջ է իր հետ ու մտովի իրեն սեքսուալ հետապնդել է: Քննարկվում են այլ վարկածներ ևս: