Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Հասարակություն

Պատգամավորը որևէ կալանավորի մորքուրի մարդը չէ. Էդմոն Մարուքյան

«Չենք ուզում տեսակցել կալանավորին, ուզում ենք տեսնենք էդ մարդու մատները տեղո՞ւմ են, թե՞ չէ»: Ազգային ժողովում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված նախագծի մասին ելույթի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ԱԺ նիստին ներկայացրեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այս նախագիծը ենթադրում է մի շարք պաշտոնյաների և ԱԺ պատգամավորների անարգել մուտքը՝ քրեակատարողական հիմնարկներ:

Փաշինյանը նկատեց, որ գործող օրենքով պատգամավորի մուտքը որևէ տեղ չպետք է արգելվի, մինչդեռ իրականում այդպես չէ:

«Մարդը զանգում է պատգամավորին, ասում է` ամուսինս ՔԿՀ-ում է, ու մատները կտրել են, եղունգները քաշել են, խոշտանգումների են ենթարկվել: Պատգամավորը գնում է, ՔԿՀ-ում ասում է, որ նման ահազանգ է եղել, ուզում է տեսնել՝ այդ կալանավորված անձի մատները տեղո՞ւմ են, թե՞ չէ: Ասում են` չէ, քննիչը արգելել է տեսակցությունը: Մենք ասում ենք` չենք ուզում տեսակցել, ուզում ենք տեսնենք էդ մարդու մատները տեղո՞ւմ են, թե՞ չէ, ի վերջո, խոշտանգե՞լ են, թե՞ չէ, մարդը կենդանի՞ է, թե՞ չէ, ձեռքը ջարդա՞ծ է, թե՞ չէ, սննդից զրկվա՞ծ է, թե՞ չէ»,-նկատեց Փաշինյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ կալանավորներին, դատապարտյալներին տեսակցելու պատգամավորների իրավունքները սահմանափակվել են այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը: Մարուքյանը նշեց նաև, որ իրենց կողմից ներկայացված նախագծի մերժումը կտանի «դեսկտրուկտիվ գիծ»: Քանի որ վերջին շրջանում ներկայացրած իրենց բոլոր նախագծերը մերժվել են:

«Բոլոր քննարկումները բացառելը, քաղաքական փոքրամասնության բոլոր նախագծերը մերժելը տանում է դեպի դեսկտրուկտիվ գիծ: Հետո չասեք, որ, վա՜յ, ինչ ասում ենք՝ ընդդիմությունը դեմ է: Բա ո՞նց ա, որ մենք ինչ ասում ենք, դուք դեմ եք: Պատգամավորն էլ որևէ կալանավորի մորքուրի մարդը չէ, որ գնում է տեսակցելու, որ սնունդ, սիգարետ տանի, այլ գնում է իր գործառույթները կատարելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր նման մեկնաբանություն տալ, նրա օրոք այդ նորմը սկսեց մեկնաբանվել հակասահմանադրական, և ապօրինի ձևով սահմանափակվեցին պատգամավորների իրավունքները»,-ասաց նա: