Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Հասարակություն

«Մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժոխք». Փաշինյան

«Պաշտպանության մասին» օրինագծով հստակ սահմանված չէ, թե ով է նշանակում ՀՀ զինված ուժերի շտաբի պետին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ասվում է, որ գլխավոր շտաբի պետը նշանակվում է էսքան ժամկետով, բայց թե ով է նշանակում՝ չկա: Կա ընդհանուր ձևակերպում, որ վարչապետը նախագահին առաջարկներ է ներկայացնում բարձրագույն կազմի սպայական նշանակումների վերաբերյալ: Այսինքն՝ մեզ համար գլխավոր շտաբն ու շտաբի պետն առանձնահատուկ նշանակություն ունեցող պաշտոնյանե՞ր են, թե՞ հերթական պաշտոնյաներ»,-իր հարցն ուղղեց հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ օրենքում դրված գլխավոր շտաբի կառուցվածքն ու փիլիսոփայությունը չեն արդարացվել:

«Մեր գլխավոր շտաբի պետերի հասցեին անընդհատ կոռուպցիայի մեղադրանքներ են հնչել, սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Չի կարող այնպես լինել, որ զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարման սկզբունքների հարցը լինի վարչապետ-պաշտպանության նախարար-շտաբի պետ, կներեք էս բառիս համար, մեժդուսաբոյչիկի ինչ-որ խնդիր»,-ասաց պատգամավորը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այս հարցադրումների պատասխաններն արդեն տրված են, իսկ եթե թերի որևէ բան կա, կարելի է շտկել:

Ինչ վերաբերում է շտաբի գլխավոր պետի պաշտոնին, ապա, ըստ Նահապետյանի, Փաշինյանի նշած կետերը համապատասխան դրույթներում նշված են, և պետք է որ փարատեն նրա մտահոգությունը:

Անդրադառնալով սկանդալային, կոռուպցիոն լուրերի շրջանառմանը, նա նշեց. «Եթե դուք գիտեք նման դրսևորում, ներկայացրեք նման փաստեր և համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Իսկ հակակշիռների մասով ես հեռու եմ այն մտքից, որ օրենքի քննարկման այս փուլում ինստիտուցիոնալ բոլոր հակակշիռները և զսպումները ստեղծված են: Սակայն, քննարկումների միջոցով պետք է ճիշտ լուծումներ գտնել, արեք ձեր առաջարկությունները»,-ասաց նա:

«Առաջարկություններ անելու մասին ձեր առաջարկը շատ լավն էր»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. « Երբ առաջարկ չենք անում, ասում եք՝ արեք, երբ անում ենք դրանք, չեք ընդունում, ասում եք՝ ձեր առաջարկը կտանի դեպի դժոխք: Հիմա ի՞նչ առաջարկ անենք, մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժոխք, մենք դժոխք չենք ուզում գնանք»: