Էդվարդ Մունկի «Համբույր» կտավի հիմքում իրական հիշողություններն են (լուսանկարներ)
Նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի «Համբույր» նկարն աշխարհի ամենահայտնի կտավներից մեկն է։ Նախնական էսքիզները ստեղծվել են 1890-ական թվականների սկզբին, սակայն հռչակավոր և սիրված տարբերակը թվագրվում է 1897 թվականին: Այն հանդիսանում է նկարչի «Կյանքի ֆրիզ» ստեղծագործական ժամանակաշրջանի աշխատանքներից:
Նկարում պատկերված են երկու սիրահար երիտասարդներ, որոնք պատուհանի մոտ կանգնած համբուրվում են այնպես, կարծես միաձուլված լինեն: Նրանց դեմքերը ներթափանցվում են մեկը մյուսի մեջ: Ամենայն հավանականությամբ սենյակի ներքին կահավորումն ու ձևավորումը համընկնում է «Գիշերը Սեն Կլուում» կտավի ինտերիերի հետ: Այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում ենթադրել, որ կտավի ստեղծման հիմքում դրված է նկարչի իրական հիշողությունները:
Մունկի «Համբույր» նկարը ոգեշնչել է երիտասարդ քանդակագործ Գուստավ Վիգելանդին, ով այդ տպավորությունների ներքո ստեղծել է «Թեքություն» քանդակը:
