«Ժողովուրդ». Ինչպես են տեղի ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի կրակոցները. նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետև ինքնասպանություն գործել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջև վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում: Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը: Իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում