«Նուբարաշեն» քկհ-ում կալանավոր որդուն տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են սպիտակ փոշի ու B8 դեղահաբեր
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: