«Որդի՞ց ես վեկալել, որ ես էդ ձև գործ եմ անըմ». Ալեքսանյանը՝ խոշոր եղջերավորների արտահանման մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոշոր եղջերավոր կենդանիների արտահանմամբ չի զբաղվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հերքեց այդ մասին շրջանառվող լուրերը:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսի պատճառով միսը թանկացել է, պատգամավորն արձագանքեց. «Լսի, էդ օդից, որ խոսում ես, որդի՞ց ես վեկալել, որ ես էդ ձև գործ եմ անըմ: Մամուլն ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»։