Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Արխիվ

Քաղցկեղից ու բժշկությունից անդին. մի հիվանդության պատմություն

Հասմիկը գյուղում է ապրում, զբաղված է հողամշակությամբ, բանջարեղեն ու ծաղիկ է աճեցնում, ջերմոցներ ունի և ընտանիքի եկամտի մի մասն ապահովում է հենց ջերմոցների բերքով: Չնայած երիտասարդ է, սակայն Հասմիկն արդեն 5 տարի է՝ չի կարող երեխաներ ունենալ, քիմիաթերապիաներից հետո կանացի վերականգնողական օրգանները դադարել են իրենց ֆունկցիան իրականացնելուց: Շատ է ուզում երրորդ երեխան ունենալ, սակայն արդեն չի կարող:

«Փառք Աստծո՝ հիմա լավ եմ, մի քիչ անհարթ է կրծքավանդակս, փակ շորեր եմ հագնում, որ վիզս չբացվի: Խանգարում է աշխատելուց, կռանալուց հատկապես, բայց դե ոչինչ, կարևորը երեխեքիս-տանս-մարդուս գլխին»,– ասում է նա:

2012 թ. ճակատագրական էր Հասմիկի կյանքում. մի օր Հասմիկը գլխապտույտ է ունեցել, որը կրկնվել է, հետո հիվանդացել-պառկել է, սկսել է ծանր հազալ, նկատել է, որ այդ ընթացքում կրծքավանդակի ոսկորի վրա փափուկ հյուսվածք է գոյացել, անմիջապես գնացել են ընտանեկան բժշկի մոտ, նա դեղեր է նշանակել, սակայն խորհուրդ է տվել գնալ ստուգման:

Հասմիկը պարզապես դեղերը խմել է, իրեն լավ է զգացել և չի մտածել բժշկի գնալու մասին. նախ ընտանիքը կարիքների մեջ էր, հետո առողջականը դեղերից հետո փոքր-ինչ բարելավվել է: Հետո սկսել են հոդացավեր, ուսերի շրջանում ցավ՝ այնպես, որ անգամ հագուստը փոխել չի կարողացել:

«Սաղ գիշերը ցավից լացում էի, որոշեցինք գնալ Էրեբունի՝ հոդերի բժշկի մոտ, թե ինչ են ասում բժշկին չգիտեմ, դե նա էլ ուղարկեց ստուգումների՝ ոչ մի բան ցույց չտվեց ապարատը, թոքերս մաքուր էին, կոկորդս մաքուր էր, բժիշկը որոշեց, որ հոդերս պարզապես բորբոքված են, դեղեր նշանակեց: Տանը սրսկվում էի, հենց դադարում էի սրսկումները, ցավից խելագարվում էի»,-ասում է Հասմիկը:

Բժիշկը որոշում է, որ սեռական ճանապարհով վիրուս է ստացել, որը միզուղիներով վերև է բարձրացել, ուղարկել է գինեկոլոգի մոտ, որտեղ ևս «մի աշխարհ» դեղեր, ստուգումներ, սակայն այդ ամենը մնացել է կիսատ…

Այդպես երկար-բարակ 8 ամիս բուժվելուց հետո, մի օր պատահաբար հիվանդանոցում բուժաշխատողը տեսնելով Հասմիկի ուռուցքը՝ խորհուրդ է տալիս գնալ «խիրուրգի» մոտ: Վիրաբույժը նրան անմիջապես ուղարկում է համակարգչային տոմոգրաֆիայի (KT), և պարզվում է, որ կնոջ մոտ գոյացություն է, սարկոմա: Նշանակում են քիմիաթերապիա, Հասմիկը քիմիաթերապիայի 10 կուրս է ընդունում:

2013-2014թթ. ընթացքում երիտասարդ կինը բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ հասկանալով, որ մասնավոր է բուժկենտրոնը, և պետք է վճարել: Հարցին, թե ինչո՞ւ ոչ պետական բուժհաստատություն, պատասխանում է.

«Ուղարկել էին Ռենտգեն ինստիտուտ, որ բիոպսիայի անալիզները վերցնեմ, գնացի, որ վերցնեմ: Մենակ էդ շենքի տեսքից արդեն չուզեցի էնտեղ պառկել: Գիտեմ՝ հիմա վերանորոգել են, բայց էն ժամանակ ամբողջ հիվանդանոցը հնության մեջ էր, մենակ էդ տեսքից ասացի՝ ես ստեղ կմեռնեմ, որ ուզում եք ապրեմ, պիտի գոնե «Նաիրի» տանեք: Դե գնացինք «Նաիրի» և արդեն 5 տարի է չենք կարողանում պարտքերը, վարկերը փակել»,-ասում է նա:

Իսկ թե ինչո՞ւ Էրեբունու բժշկուհուն դատի չի տալիս սխալ բուժման համար, պատասխանեց, որ մի ժամանակ այդ ուղղությամբ մտածում էր. «Բայց հիմա, որ վիճակս լավ է, մտածում եմ միայն իմ առողջության մասին», սակայն հիշում է, թե ինչպես էր բժշկուհին համոզված, որ հոդային բորբոքվածություն է և անգամ հորմոն էր նշանակել, երբ Հասմիկը հարցրել է, թե արդյոք ճի՞շտ է հորմոն սրսկվել, բժշկուհին պատասխանել էր՝ ե՞ս գիտեմ, թե՞ դու:

Հորմոն սրսկվելու հաջորդ օրը կրծքավադակի ուռուցքը միանգամից խոշորացել էր, Հասմիկին մի կերպ էին հասցրել Էրեբունի:

«Չեմ ուզում որևէ մեկի կոկորդը բռնել, եղածը եղած է, մի օր պատասխան կտա՝ համոզված եմ, բայց չէի ուզի, որ մարդիկ գնային, նման բժիշկների ձեռքն ընկնեին: 8 ամիս տարավ-բերեց, չհասկացավ՝ մոտս ինչ էր: Նրա պատճառով ոսկորս դեֆորմացվել է, բայց հիմա մտածում եմ միայն իմ ու ընտանիքիս մասին, երեխեքս անտեր չմնան: «Նաիրի» կենտրոնից գոհ եմ, բայց դե սենյակները վճարովի էին, տեսել եմ, թե ոնց էին դեղերը ձեռքներին գալիս, բայց սենյակի համար չէին վճարում՝ չէին բուժում, լացելով գնում էին»:

Հասմիկի ընտանիքը մեկ տարվա ընթացքում մոտ 15 մլն դրամ է ծախսում բուժման համար.

«Եթե հարազատներս ու բարեկամներս չլինեին, ես հիմա մեռած էի, էդքան փող որտեղի՞ց ինձ, բայց հիմա դեռ մի 10 000 դոլար դեռ պարտքեր ունեմ: Ամուսինս էլ ստիպված գնաց խոպան, էդ ինչքա՞ն փող պիտի աշխատենք, որ համ վարկերը տանք, համ տոկոսները, համ պարտքերը, համ էլ ապրենք: Հիմա որ պիտի մի գործ անեմ, սրան-նրան եմ խնդրում, գալիս են ջերմոցի ցելոֆանն են ուղղում կամ ջերմոցի ծաղիկներն են սրսկում, ես չեմ կարողանում՝ սրան-նրան եմ խնդրում: Ամուսինս դեռ երկար կմնա դրսում, մինչև գոնե պարտքերի մի մասը փակենք: Ես էլ երեխեքի հետ ստեղ մի կերպ յոլա ենք գնում՝ սրա-նրա պարտքերը փակելով, տոկոսները տալով»:

Թեև Հասմիկին որևէ աշխատանքը հակացուցված է, սակայն նա զբաղվում է տան գործերով, որ օրը շատ է աշխատում՝ ձախ ուսը թմրում է. աղջիկներն ունենալով բարձրագույն կրթություն՝ աշխատում են խանութում՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:

Թեև առողջությունը փոքր-ինչ կայուն է, սակայն ներքուստ վախենում է հիվանդության կրկնությունից, քանի որ այս անգամ արդեն բուժման համար գումար չի կարող անգամ հայթայթել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685: Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է:

Չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արևելյան Եվրոպայի երկրների և Վրաստանի համեմատ բարձր է: Խնդիրը նաև կապված է բնակչության անվճարունակության և եվրոպական երկրների համեմատ՝ բուժսպասարկման ոչ այնքան բարձրորակ ծառայությունների հետ:

NEWSPRESS.am