Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Հասարակություն

Ազնվականուհիները կարծում էին, որ կակաոյի ծառը աճում է դրախտում

Մ.թ. VII դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դղյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը։ Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ։ Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը։

Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր, վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճույքից։ Բայց պետք է ասել նաև, որ Ամերիկան հայտնաբերելով՝ ոչ բոլոր եվրոպացիներն այդքան դաժան գտնվեցին սեփական անձի նկատմամբ, շատերը ճիշտ և ժամանակին գնահատեցին ինչպես հնդկացիների ոսկին, այնպես էլ «կակասոլատան»՝ կակաոյի պտուղները։

Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ։ Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց, երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն։ Արդեն XVII դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր։

Առաջինը «համբուրվելով» Լուի XIII-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը XIX դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։