«ՉԻ». Խաչատուր Սուքիասյանի մարդիկ առևտուր չանող առևտրականներից կոշտ մեթոդներով են վարձավճարները ստանում
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երևան տոնավաճառի կրպակների աշխատակիցները տոնավաճառին նոր անուն են տվել՝ «Երևան-Պանթեոն»։
Պատճառն այն է, որ այս տոնավաճառի այցելուները սակավաթիվ են, և առևտուրը այստեղ գրեթե կանգնած է։ Վարձավճարով որոշակի տարածք զբաղեցնող առևտրականները դժգոհ են տոնավաճառում առկա պայմաններից։
Աշխատակիցների խոսքով՝ տոնավաճառ մտնողները այնքան սակավաթիվ են, որ ամիս է լինում, որ անգամ տարածքի վարձը չեն կարողանում հանել։ Բայց երբ գալիս է վարձավճարի օրը, Խաչատուր Սուքիասյանի մարդիկ առանց հաշվի առնելու առևտրականների վիճակը, ստիպողաբար, կոշտ մեթոդներ կիրառելով վարձերն են հավաքում։
Առևտրականները գիտեն, թե ինչ է սպասում վարձը ուշացնողներին։ Եթե այդպես շարունակվի` նրանց մեծ մասը կլքի տոնավաճառը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում