Խոշոր հրդեհ Երևանում. բենզալցակայանն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում, Երվանդ Քոչարի 1/1 հասցեի բենզալցակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են բենզալցակայանում առաջացած խոշոր հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում