Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Արխիվ

Հուսամ՝ ինձ հետ չեք վարվի ինչպես Լևոն Հայրապետյանի հետ. ինձ կթաղեք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը. Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծուռ» Պավլիկ Մանուկյանը իր փաստաբանի միջոցով նամակ է հղել արցախահայությանը՝ խնդրելով չվարվել իր հետ այնպես, ինչպես վարվեցին բարերար Լևոն Հայրապետյանի հետ:

Նա իր նամակը վերնագրել է «Ուղեցույց Արցախին և ոչ միայն Արցախին»:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Սիրելի արցախցիներ.

Խորը կսկիծով կիսում եմ ձեր ու ողջ հայ ժողովրդիս վիշտը՝ մեր անդառնալի կորստի կապակցությամբ, մեզ բոլորիս Աստծո կողմից ուղարկված Արդարադատ ղարաբաղցի Լևոն Հայրապետյան անհատի համար: Ու եթե նրա մարմինն ամփոփվեր հայրենի հողում, ապա ավելի անառիկ կդառնար մեր հայրենիքը:

Հուսամ, որ ինձ հետ այդպես չեք վարվի. այս գլխից խնդրում ու նաև պարտավորեցնում եմ՝ ինձ կթաղեք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, Արթուր Մկրտչյանի կողքին, քանզի ինձ հասանելիք թաղվելու տեղը «արդարացիորեն» նվաճեց հաց բերող և մեզ համար Հաց դարձած Արթուր Սարգսյանը…

Հիշում եմ, 1992թ. սեպտեմբերի 3-ին, երբ Ժիրոյի հետ 37 քաջերով օրհասական պահին օգնության հասանք Կիչան-Ղազանչի հատվածում մարտնչող քաջերին, բոլորն այդ թունդ մարտի ժամանակ հայհոյում էին իրենց պապերին, որոնք ոմն Միրզոյան Լևոնի (Աշան գյուղից) դրդմամբ, իրենց իսկ բառերով ասած, «մտան թորքի տակը»…

Եվ այժմ ցավում եմ, հատկապես այն զույգերի համար, որոնք պսակադրվեցին Լևոն Բարեգութի օգնությամբ ու օրհնությամբ, և որոնք իրենց զավակների ու թոռների «ինչու»-ներին պատասխան չեն ունենալու տալու: Սիրելի իմ ընկերներ՝ Ագո, Հայկ և Վահան. Համահայկական շաբաթօրյակի՝ աղբահանության աշխատանքներին առաջարկում եմ ընդգրկել նաև հետևյալ անբասիր անձանց. Մսմնեցի Կարմեն, Շուշվեցի (Քաչալ) Վահրամ, Բաքի Աբո, Քարինտակցի Արթուր, Ստեփանակերտցի Վարշամ (թեպետ վատառողջությանը, նա եղածն էլ պատրաստ է զոհաբերել), Վարդգես Օվյան, Կրկժանի տանկիստ Ալիկ, Ռիժի Համո, Խնածախցի հաշմանդամ Կամո, Բալուջեցի Ծիկո, Քոլատակցի Հայասեր, Ղազանչեցի Թեմուր, Շեխերցի Օպտնի Վլադիկ, Բադարայի, Խնձրիստանի, Կարմիր Շուկայի տղաներ՝ տանկիստ Էդո, Բուլկի Արամ, Բալայան Արամ, 18, Վասո…

Սրանք բոլորն էլ ազնիվ, հայասեր, ազգային միասնության ուխտին նվիրված հերոս տղաներ են, ինչպես և այն արցախցիները, որոնք զզվել են այսքան սպասելուց ու այս հոգեմաշ հյուծախտ վիճակից: Էլ չեմ ասում Հայկի շուրջ գտնվող մտերիմ ոսկե գվարդիային՝ Տիգրանին, Արմենին…

Իսկ ձեզ բոլորիդ այստեղ եղբայրական սիրով կընդունեն Ալեք Ենիգոմշյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Թամար Հովհաննիսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Ապրես Զոհրաբյանը… քաղաքամայր Երևանը, Աբովյանը, Եղվարդը, Աշտարակը, վառված-դաղված մեր Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, նաև… Ապարանը:

Հա մի բան էլ. իրենց պապերին հայհոյողների ցուցակը գլխավորող «ռմբարկուն» Բաղրյան Իլյիչն էր:

Միշտ ձեզ հետ, ձեր զինակից և գաղափարակից ընկեր, Սասնա ծուռ, ձեզ համար արդեն ոսկրացած՝ Ապարանցի Պավլիկ»: