Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը պայթեցրեց փուչիկը. բայց մնում է նրա փչած մեկ այլ փուչիկ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել երեկ Երևանում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի:

Սարգսյանի այդ հայտարարությունը ներկայումս առանձնակի կարևորություն է ստանում ոչ միայն էներգետիկ անվտանգության հեռանկարների տեսանկյունից, այլ նաև Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի, որի ստորագրումը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում սպասվող ԵՄ Արևելյան Գործընկերության Վեհաժողովում:

Բանն այն է, որ միջուկային էներգետիկայի, մասնավորապես հայկական ատոմակայանի վերաբերյալ դրույթը, որ առկա է համաձայնագրում, դարձավ այդ համաձայնագրի, այսպես ասած, ընդդիմախոսների թերևս գլխավոր զենքը կամ փաստարկը: Այն բանից հետո, երբ Եվրամիությունը և Հայաստանը օրերս գաղտնազերծեցին շրջանակային նախաստորագրված համաձայնագիրը, ընդդիմախոսները հենվեցին այն դրույթի վրա, որ Հայաստանը պարտավորվում է փակել ատոմակայանը:

Գործնականում, միայն այդ դրույթը դարձավ հակաքարոզչության այսպես ասած փաստարկ, քանի որ համաձայնագիրն ինքնին չուներ «բռնվելու» այլ տեղ նրանց համար, ովքեր զանազան նպատակներով փորձում են տորպեդահարել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Սարգսյանն այդպիսով գործնականում փակում է թեման ամենաբարձր մակարդակով, թեև թեմա որպես այդպիսին, ըստ էության չկար, պարզապես փչվել էր այսպես ասած փուչիկ՝ ԵՄ հետ համաձայնագրին հարվածելու համար: Բանն այն է, որ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին արձանագրմանը զուգահեռ կա նաև այսպես ասած պայմանը, որ դա տեղի կունենա համարժեք հզորություն ապահովելուց հետո: Իհարկե կոնկրետ նշված չէ այդ հզորության բնույթը, սակայն համարժեք հասկացությունը ամենևին լոկ թվաբանական հասկացություն չէ և եթե չկա արձանագրված կոնկրետ պարամետրը, այսինքն՝ մեգավատային համարժեքություն, արտադրական ծավալի համարժեքություն և այլն, ուրեմն համարժեք բառը ենթադրում է նաև բնույթային համապատասխանություն: Այսինքն, եթե չկա կոնկրետ պարամետրի արձանագրում, ուրեմն ատոմակայանի համարժեքը ատոմակայանն է, այսինքն՝ նույն բնույթի հզորությունը, ոչ միայն նույն ծավալի:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը գործնականում պայթեցնում է ԵՄ շրջանակային համաձայնագրի դեմ հակաքարոզչության փուչիկը, կամ ամենամեծ փուչիկը: Սակայն, դրանով հանդերձ, Սարգսյանի հիշատակումը նաև ուշադրություն է հրավիրում մեկ այլ փուչիկի վրա, որը Սարգսյանն արդեն ոչ թե պայթեցրել, այլ փչել է, սակայն ոչ թե այսօր, այլ մոտ տասը տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանից հնչեցրած ուղերձով: Դրանում նա հայտարարեց, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի կառուցում: Դա իսկապես կարևոր և ռազմավարական նշանակության հռչակում էր, ինչը սակայն տասը տարի անց մնում է նույն մակարդակին: Մինչդեռ ակնհայտ է, որ հայկական ատոմակայանը չի կարող շահագործվել անվերջ, օբյեկտիվորեն, զուտ ֆիզիկական կենսունակության խնդրից ելնելով, անկախ որևէ փակման պահանջից:

Ավելին, հենց այդ նկատառումով է շոշափվում փակման թեման, ոչ թե զուտ ԵՄ-ի ինչ-որ քմահաճույքով: Բայց դա նշանակում է, որ, թեև ռուսական վարկով Հայաստանը փորձում է ևս տասը տարով երկարաձգել շահագործումը, այդուհանդերձ ակնհայտ է, որ պետք է ինտենսիվացնել քայլերը նոր ատոմակայանի ուղղությամբ, որ գոնե հաջորդ տասնամյակի ավարտին մենք ունենանք թղթից դեպի իրականություն շատ ավելի մեծ քայլ արձանագրած նոր ատոմակայանի նախաձեռնություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում