«Հրապարակ». «LM` Լևոնի մերը». Էսքան բան ժողովուրդը հանդուրժում է, բա չհայհոյի՞ էլ. Լևոն Տեր-Պետրոսյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խոսքի ազատության մասին մեր մի քանի հրապարակումներից հետո ՀՀՇ-ի իշխանության տարիներին բարձր կարգավիճակ զբաղեցնող պետական գործիչներից մեկն ուշագրավ պատմություն պատմեց։
Տարիներ առաջ, երբ նոր-նոր սկսել էին քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմակիցներին, ՀՀՇ կարկառուն դեմքերը շատ ծանր էին տանում այդ քննադատությունները, և նրանցից մեկը փորձել էր համոզել ՀՀ առաջին նախագահին, որ միջոցներ ձեռնարկեն, թույլ չտան քննադատել իրենց, լրատվամիջոցների վրա «աշխատեն»։
Տեր-Պետրոսյանը կանխել է այդ տրամադրությունները՝ ասելով․ «Էսքան բան ժողովուրդը հանդուրժում է, բա չհայհոյի՞ էլ»։ Եվ անգամ հումոր է արել՝ ցույց տալով այն ժամանակ շատ կիրառական ծխախոտի տուփը՝ «LM»․ «Տեսեք, էստեղ էլ է գրված՝ Լևոնի մերը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում