«Ժողովուրդ». Վարչապետը դժգոհել է Արամայիս Գրիգորյանից, բայց չի համարձակվում պաշտոնանկ անել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառն աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եվ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաև օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, և կրկին դժգոհ մնացել: Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել:
Չնայած այս ամենին, որևէ մեկը չի պատրաստվում Գրիգորյանին պաշտոնանկ անել. պատճառն էլ ընտրություններում իշխող ՀՀԿ-ին նրա և եղբոր մատուցած անձնվեր ծառայություններն էին: Ընդ որում, Գրիգորյանները ՀՀԿ-ին ծառայում են Դաշնակցությանը «դավաճանելու» գնով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում