Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Քաղաքականություն

Լևոն Իգիթյանը, նրա տատիկը և Հայր Ստալինը՝ в студию

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը հայտարարել է, որ ինքը գնացել է Երուսաղեմ և երդվել, որ լրագրողների հետ որևէ առնչություն չի ունենալու: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Պարզվում է՝ լրագրողները զբաղված են եղել Լևոն Իգիթյանի հավերը քշելով՝ քշա՜, և Լևոն Իգիթյանը գնացել է Երուսաղեմ սրբազան աղոթքի: Սա խնդրի վերին շերտն է:

Հետո, Երուսաղեմում պարզվել է, որ Լևոն Իգիթյանն աղոթում է լրագրողների լսողության, մասնավորապես՝ ականջների համար. ի դեպ, աղոթքները լսողներ են եղել:

Ի՞նչ է պարզվել, որ թեև բավականին պատկառելի տարիքին՝ Լևոն Իգիթյանը սովորություն ունի շփվելու հրեշտակների հետ. լրագրողները թաքուն ականջ են դրել նրանց ինտիմ խոսակցությանը, և այստեղ իրոք բարկացել է Իգիթյանն ու սկսել ինքզինքը խոսել: Եվ քանի որ Լևոն Իգիթյանը չի առանձնանում պերճախոսությամբ, ապա նրա մտամոլորությունը հրապարակվել է, երբ պետք է պահպանվեր կոռեկտությունը: Ի վերջո բարոյական հատկանիշներից զուրկ ասելով՝ նա ընդամենը խոսել է ինքն իր հետ, ուրիշ ոչինչ, իսկ ա′յ այս լրագրողները:

Իգիթյանը ո՜նց է ափսոսում, որ անցել են լրագրողների ականջները քաշելու, գլխամաշկը հանելու, գիլյոտինի ենթարկելու, քառատելու, գանահարելու, ողջ-ողջ պատերի մեջ շարելու, կացնահարելու, տիկ հանելու ժամանակները: Ահա այս առիթով Իգիթյանը մի քիչ երկար է աղոթել Երուսաղեմում:

Ինչ վերաբերում է Լևոն Իգիթյանին նկատողություն անող տատիկին, ապա եթե Իգիթյանը 80 տարեկան է, ապա նրա տատիկին Բարձրյալը պահի-պահպանի մի այդքան էլ: Պարզվում է՝ Աստվածաշնչյան տարիքի տատիկն է նկատողություն անում Իգիթյանին, այնքան նա կորովի, առնական, հաղթանդամ, իմաստուն, թիկնեղ, վսեմափայլ, անձեռակերտ անձ մըն է:

Չար լեզուներն ասում են, որ Իգիթյանը վազեվազ է գնում Երուսաղեմ գալիս՝ ջրի ճամփա, բայց միևնույնն է՝ լրագրողները չեն անհետանում երկրիս երեսից:

Եվ ահա այս պայծառափայլ այրը, բոլոր վսեմաշուք իմաստուններից իմաստասերը, անհասանելի պայծառակերպը, ճաճանչափայլ ցոլքը պարզապես ինքզինքը խոսելուց է եղել իր իսկ անձի հետ, ի դեպ, թեթև վիրավորել է իր սրբազան անձը՝ հանց բարոյական օրենքներից զուրկ, և լրագրողները նրա մտամոլոր մենախոսությունը հանրայնացրել են:

Այսքանից հետո ինչպես Լևոն Իգիթյանն օրենսդրական փաթեթ չառաջարկի, թե ինչպես մեկ առ մեկ ոչնչացնել լրագրողներին, ինչպես վարվում էր Հայր Ստալինը նրա բարեբեր վաղ մանկության տարիներին:

NEWSPRESS.am