Կոմպոզիտորների միության նախագահը վերընտրվել է
Նախօրեին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության 15-րդ համագումարը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Միության նախագահի ընտրությունը:
Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը՝ 56/28 ձայների հարաբերակցությամբ առավելություն ստանալով Վարդան Աճեմյանի նկատմամբ: