Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Արխիվ

Ինչի՞ համար է աշխատավարձ ստանում քաղաքապետը, եթե գյադա-գյուդեքն են որոշում Երևանի ճակատագիրը

Մայրաքաղաքի նկատամբ լրիվ անտարբերություն է: Երևանի ղեկավարությունը ձեռքերը կարծես լվացել է քաղաքի գործերից, կամ աչք է փակել իր քթի տակ տեղի ունեցող այն երևույթների վրա, որոնք «օգնում են» քաղաքին ամբողջովին կորցնել իր դիմագիծը:

Այն, որ «երևանյան կոլորիտ» հասկացությունն այլևս անցյալում է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Իսկ այն, որ մեր իշխանավորների մեղքն այդ գործում զգալի է, ևս քննարկման ենթակա չէ: Ու քանի որ քաղաքի դեմքն աղավաղվում է հենց նրանց թեթև ձեռքով, ում հանձնարարված է պահպանել այն, ուստի արդեն ոչ մի նոր ցնդաբանություն՝ ուղղված քաղաքի դեմ, զարմանալի չի թվում:

Օրերս էլ հնչեց մի քանի հիվանդ երևակայության տեր մարդկանց հերթական ցնդաբանությունը. «քանդել Օպերայի շենքը, որպեսզի այդ խաչմերուկով լուծվի տրանսպորտի ծանրաբեռնվածության հարցը»: Այս մտքի փայլուն գոհարները դուրս եկան ճարտարապետի շուրթերից:

Չենք փորձի առաջ ընկնել երևույթնեից և գուշակություններ անել, թե ովքեր են այդ մտքի կոնկրետ հեղինակները և իրականում ո՞ւմ է անհրաժեշտ քանդել Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը: Հարկ ենք համարում,սակայն, հիշեցման կարգով նշել, որ այս հայտարարությունն արած ճարտարապետը՝ Գուգեն Մուշեղյանը, այն մարդն է, ում ավանդն ու ներդրումը Երևանի քաղաքաշինական զարգացման գործում, բարձր ու կարևոր է գնահատվել Երևանի քաղաքագլխի՝ Տարոն Մարգարյանի կողմից:

Չի բացառվում նաև, որ այս «փայլուն գաղափարը» ճարտարապետը նախ հայտնած լինի իր հովանավորյալին՝ քաղաքապետին, քանի որ երթևեկության գերծանրաբեռնվածության հարցը լուծելը հենց քաղաքապետի խնդիրն է, ու նա է հենց շահագրգռված լուծման տարբերակների առաջարկներ լսելու հարցում: Այնպես որ՝ հնարավոր է Գուրգեն Մուշեղյանն այս դեպքում, իր հայտարարությամբ, պարզապես հանրային հնչեղություն է տվել Օպերայի քանդման տարբերակին՝ կարծիքներ հավաքելու համար:

Մյուս կողմից էլ Օպերայի համար նման ճակատագիր թերևս կարելի է կանխատեսել թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ Օպերայի տարածքը վաղուց արդեն կորցրել է իր դեմքն ու նշանակությունը՝ վերածվելով բիզնեսի աղբյուրի:

Չգիտես՝ ինչու, որոշ մարդկանց թվացել է, որ կարելի է Օպերայի տարածքում սրճարաններ ու խանութներ կառուցել, երեխաների համար նախատեսված մեքենաներ, հեծանիվներ ու բատուտներ տեղադրել: Այլ կերպ ասած՝ տնօրինել Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ճակատագիրը: Ու եթե բատուտի տերերն են որոշում Երևանի ճակատագիրը, ապա պարզ չէ, թե քաղաքապետարանն այդ դեպքում ի՞նչ գործառույթ է իրականացնում, եթե ոչ հովանավորի:

Համենայն դեպս, երեխաներին վարձակալությամբ հեծանիվներ ու ավտոմեքենաներ տրամադրող գյադա-գյուդեքնն իրենց թույլ են տալիս սրբապղծելու Օպերայի բարի համբավն՝ իրենց տգիտությամբ ու անդաստիարակությամբ:

Օրերս էլ հերթական դպրոցական էսքկուրսիայի ժամանակ, երբ մեքենաների կողքին կանգնած ուսուչուհին պատմում էր բակում տեղադրված արձանների ու մեր մեծերի մասին, ականատես եղա, թե ինչպես տղաներից մեկը, տարածության վրա բացականչեց. «Մորքո′ւր ջան, մի քիչ էնկողմ գնացեք, ավտոները չեն երևում…»: Ավելորդ ենք համարում պատմել այն, թե ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, քանի որ դեմ առ դեմ կանգնած էին տգիտությունն ու գիտությունը՝ անկիրթ և կիրթ մարդիկ: Դաստիարակված ու կիրթ մարդկանց դժվար եղավ բացատրել անգրագետ տղաներին, որ իրենք չեն խանգարում և ընդամենը մի քանի րոպե հետո այլևս այդտեղ չեն լինելու: Բայց ցավալին այն է, որ հենց այդ անկրթություն էր թելադրում, թե ով է Օպերայի տարածքի տերը:

Տղաներից մեկը փոթորկվել էր ու գռեհիկ տոնով հարձակվել ու գոռում էր, թե «իր բիզնեսին խանգարողներ չեն կարա լինեն, և որ ինքը փոքրուց էս բիզնեսի մեջ ա»:

Ու, եթե քաղաքում ասողներն ու եղանակ ստեղծողները պետք է անկիրթ ու տգետ գյադա-գյուդեքը լինեն, ապա ինչի՞ համար է աշխատավարձ ստանում քաղաքապետը:

Արմինե Մկրտումյան