Ջիգարխանյանի կինը փախչել է Ռուսաստանից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, փախել է Ռուսաստանից: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք շոուի ժամանակ հայտարարել է նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Վիտալինան երկիրը լքել է ծնողների հետ՝ «հույժ գաղտնի» պայմաններում: Ենթադրվում է, որ նրանք ուղևորվել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիև:
Մազուրի խոսքով՝ Վիտալինան որոշել է երկրից հեռանալ ինքնաբուխ կերպով՝ զգացմունքների ազդեցության տակ: Ընդ որում, հեռուստադիտողին ցույց են տվել կադրեր, որոնցում դերասանի կինը բանկոմատի միջոցով իր հաշվին է փոխանցում մի կլորիկ գումար: