«Իրատես». Կարապետյաններն ուզում են օլիգարխիկ դաշտում «վեր խոյացնել» Սամվել Ալեքսանյանին՝ ի հակակշիռ Ծառուկյանի
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորն արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլև Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:
Ասում են նաև, թե Կարապետյանները ցանկանում են վերաձևակերպել հայաստանյան օլիգարխիկ դաշտը և այնտեղ «վեր խոյացնել» Ծառուկյանին հակակշիռ օլիգարխի. «Եթե Քոչարյանի ժամանակ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանն էր, հիմա նժարը կթեքվի Ալեքսանյանի կողմը: Թերևս դրանով կարելի է բացատրել և այն իրողությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանին «շատ մոտ» ՊԵԿ-ի տոտալ ստուգումները Ծառուկյանի և Ալեքսանյանի ընկերություններում Ծառուկյանին խիստ նյարդայնացնում են, իսկ Ալեքսանյանին` ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: