Սերժ Սարգսյանը Յուրի Վարդանյանին ազատել է պաշտոնից. Հայաստանը Վրաստանում նոր դեսպան ունի
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին: Ստորագրված հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Յուրի Վարդանյանին ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը: