Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Մշակույթ

«Հայերը լավ ունկնդիրներ են». հայ երաժիշտները գնահատվում են նաև օտար երկրում

Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում, կողք-կողքի նվագում են տարբեր ժանրի երաժիշտներ, ովքեր ստանում են անցորդների բարձր գնահատականը։

Դավիթ և Դանիել եղբայրներն արդեն 2 տարի է, ինչ նվագում են Երևանի փողոցներում։ Բայց փողոցը միակ վայրը չէ, որտեղ կարելի է ունկնդրել եղբայրների երաժշտությունը. նրանք նվագում են նաև ակումբներում, փաբերում, ունեն երաժշտական խումբ և երազում են ճանապարհորդել աշխարհով մեկ ու հանդես գալ համերգներով։

«Երբ տարիներ առաջ որոշեցի նվագել փողոցում ու գումար աշխատել, ինձ մոտ առաջացան կոմպլեքսներ։ Այդ շրջանը շատ դժվար էր, քանի որ մի կողմից կոմպլեքսների հաղթահարման փուլն էր, իսկ մյուս կողմից՝ հասարակության արձագանքը։ Եթե ժամանակին փողոցային երաժշտությունը մուրացկանություն էր, ապա հիմա այն գնահատվում է։ Կարճ ժամանակ հետո ամեն ինչ կարգավորվեց, և սկսեցին ինձ գնահատել ու վարձատրել արժանվույն կերպով»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը:

Եղբայրները չեն թերագնահատում նաև իրենց հարևանությամբ նվագող մյուս երաժիշտներին, ովքեր ստեղծագործում են այլ ժանրում։ Նրանց կարծիքով՝ լավ է, երբ երաժիշտները կարողանում են բավարարել տարբեր ճաշակի տեր ունկնդիրների պահանջները: Մեզ հետ զրույցում էլ հիշեցին Վրաստան կատարած իրենց ուղևորությունը:

«Երբ Վրաստանում էինք, այնտեղ նույնպես նվագում էինք։ Որքան էլ հետաքրքիր է, բայց այնտեղ մեզ լսում, գնահատում ու վարձատրում էին էլի՛ հայերը։ Չգիտեմ, գուցե ժողովրդական երգեր էինք նվագում՝ դրա՞ համար, բայց  մի բան լավ գիտեմ՝ մերոնք լավ ունկնդիրներ են»,-ասում է երիտասարդ երաժիշտը:

Եղբայրները բարձր են գնահատում նաև արտասահմանյան երաժշտությունն ու ներկայացնում, թե ինչպես են զբոսաշրջիկները ևս, իրենց երաժշտությամբ, գումարներ վաստակում երևանյան փողոցներում:

«Մենք մեր ազգային երաժշտությունն այլ երկրներում ենք տարածում, նրանք էլ՝ մեր. իրանցիներն ու հնդկացիները Երևանում նվագում են իրենց ազգային երաժշտությունը։ Նրանցից շատերը հանրությանն են ծանոթացնում նաև իրենց ազգային գործիքներին. սա նույնպես հաճելի է և ուսուցողական»,- ասում է եղբայրներից Դանիելը, ում կարծիքով լավ է, երբ ազգային երաժշտությունը ներկայացնում ես օտար երկրում:

Մյուս կողմից էլ, տղաները Հայաստանից դուրս չեն պատկերացնում իրենց կյանքն ու չեն պատրաստվում մշտական բնակություն հաստատել այլ երկրում։ Նրանք ուրախությամբ են նշում, որ մեր երկրում պահպանվում են համաշխարհային երաժշտական ուղղությունները։

«Մեր երաժիշտներից շատերը նվագում են մաքուր ջազ, բլյուզ, ռոք և այդպիսով մեր փոքրիկ երկրում պահպանվում են այդ երաժշտական ուղղությունները։ Հիմա աշխարհում գնալով մեռնում է մաքուր ու հարմոնիկ երաժշտությունը։ Երաժշտական լճացում է հիմա»,-ասում է Դավիթը, ում համար աշխարհի վերջին ամենամեծ երաժիշտը Կոմիտասն է. «Ես նրա նկատմամբ ունեմ մեծ թուլություն»:

Տղաները զրույցն ավարտեցին, վերցրին կիթառներն ու սկսեցին նվագել։ Քաղաքը քայլում էր, իսկ փողոցում լսվում կյանքով ու էնտուզիզմով լի տղաների անկեղծ երաժշտությունը…