Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Քաղաքականություն

Աստված պահի ՀՀԿ-ն

Հավիտենական է երկինք ու երկիր, ծով և օվկիանոս, տիեզերք և օդ, հավիտենական է նաև ՀՀԿ-ն` ինչպես աշխարհի բոլոր հին ու նոր տարրերը:

Հին աշխարհում ասում էին, որ աշխարհը պահող հիմնասյուներից մեկը, երբ ոչնչանա, ապա մոլորակը հակառակ ուղղությամբ կպտտվի, թթվածնի փոխարեն կշնչենք ածխաթթու գազ, ջուրն ընկնելու փոխարեն կմնանք ջրի երեսին, սակայն Հին աշխարհում չգիտեին, որ գալու է մեկ պահ, երբ աշխարհի հիմնարար սյուներին ավելանալու է ևս մեկ անքակտելի տարր՝ ՀՀԿ-ն և այն նույնպես ցուցակագրվելու է հիմնասյուների թվին՝ ազատ, թափանցիկ ընտրությունների միջոցով հայտարարվելու է դասական, ինչպես օդը, ջուրը, հողը, կրակը:

Ու այժմ երկիր մոլորակն իր ընթացքից չգցելու համար, պետք է պահել-պահպանել ՀՀԿ-ն, ինչքան հնարավոր է երկար, ինչքան հնարավոր է պինդ ձեռքերով, որ մեր տիեզերքը փուլ չգա մեր գլխին:

Ի դեպ, աշխարհի գիտնականներն զբաղված են ՀՀԿ-ի մոլեկուլներն ու ատոմները ստուգելով, և ամեն անգամ նոր բացահայտումներ են լինում, ֆիզիկական օրենքներին անծանոթ նոր ատոմներ են ի հայտ գալիս, որոնք այնպես ամուր են կառչած ՀՀԿ-ին, որ անզեն աչքով տեսանելի չեն: Բացի այդ, կան ատոմներ, որոնք անվտանգության քողով են պատված, և նրանց գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ, նրանք ամենուր են, սակայն անգամ մանրադիտակը նրանց չի կարողանում տարբերել՝ ի վերջո ՀՀԿ-ն են, թե այլ՝ ոչ ազնիվ մետաղ:

Իսկ ավելի խոշոր մոլեկուլներն արտաքինից պաշտպանում են ՀՀԿ-ն, քանի որ որևէ այլ նյութի մեջ չեն կարող տեղավորվել՝ միայն ՀՀԿ-ի և ամեն կերպ պաշտպանում են այս տարրը:

Թեև ՀՀԿ-ն մյուս աշխարհաստեղծ տարրերից երիտասարդ տարր է, սակայն դեռևս չի հասցրել բյուրեղանալ, դեռևս անազնիվ վիճակում է, և այդ է պատճառը, որ աշխարհի գիտնականներն այս նոր տարրը դեռևս չեն ցանկանում ընդգրկել աշխարհաստեղծ տարրերի շարքին, սակայն ի զարմանս աշխարհի գիտնականների՝ ՀՀԿ-ն իր համառությամբ, փորձում է խցկվել և իր տեսակարար կազմով ապահովել իր տեղը աշխարհի հիմնարար սյուների կողքին:

Եվ, ո՜վ զարմանք, ո′չ կրակը կարողացավ ոչնչացնել ՀՀԿ-ն, ո′չ ջուրը կարողացավ հանգցնել ՀՀԿ-ի բոցկլտանքը, ո′չ հողը կարողացավ ծածկել ՀՀԿ-ի ցոլցլանքը, ո′չ էլ օդը կարողացավ փակել ՀՀԿ-ն՝ իր խողովակներով:

Վերջին անալիզները ցույց են տվել, որ որքան էլ զարմանալի է, սակայն բնության մեջ նման տարրի գոյությունն ի սկզբանե դատապարտված է չգոյության, սակայն ֆենոմենն այն է, որ ունենալով փչացած միջուկ, ունենալով ժանգոտ ատոմներ, ունենալով անհավասարակշիռ մոլեկուլներ, ունենալով խաբուսիկ արտաքին՝ շերտ այս տարրը փորձում է դասվել աշխարհի հիմնասյուների շարքին. ասում են՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով է քվեարկությունն անցել, իսկ թե ո՞վ է քվեարկել ՀՀԿ-ի օգտին` որպես աշխարհի հիմնասյուն, քրեական գործ չկա:

NEWSPRESS.am