ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 979.6 հազար է
2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 979.6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 898.8 հազար, գյուղականը՝ 1 մլն 080.8 հազար մարդ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության 1 մլն. 076.6-ն ապրում է Երևանում:
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 2 մլն 986.5 հազար մարդ: Այդ թվում՝ քաղաքայինը`1 մլն 901.7 հազար, գյուղականը՝ 1 մլն 084.8 հազար մարդ:
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017թ-ի հունվարի մեկին, 2016 թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է 0.4 տոկոսով, կամ 12.1 հազար մարդով: Դա ձևավորվել է 2016-ին արձանագրված բնական հավելաճի և միգրացիայի գնահատված մնացորդի ցուցանիշների տարբերության հաշվին: