«Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք». վեճ՝ «Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունների կանանց միջև
Երևանի ավագանու ընդդիմադիր կանայք իրար դեմ են դուրս եկել: Այսօրվա նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի երկար ելույթից հետո՝ «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հեգնեց նրան. «Երկար էիք պատրաստվել»։
Մարինա Խաչատրյանն, իհարկե, չէր կարող չպատասխանել: Նա նկատեց, որ ի տարբերություն որոշ մարդկանց, ովքեր չեն դիմանում այս աշխատանքային ռեժիմին, այո, իրենք պատրաստված են. «Մենք մեզ հետ հատուկ բերել ենք դեղորայք, որը կարող է նրանց որոշ չափով հանգստացնել և առատաձեռն ենք այդ առումով՝ կարող ենք օգտակար լինել»,-ասաց նա:
Իր ընդդիմադիր համառությամբ Անի Խաչատրյանը չզիջեց. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք»,-նետեց նա Մարինա Խաչատրյանին:
Վերջինս էլ իր հերթին նկատեց, որ իրենց համար հասկանալի է «հակառակ ճամբարի» պահվածքը և որ դրանից իրենք չեն վրդովվում: