Ձերբակալվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին` կոռուպցիայի կասկածով
Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին: Նա ձերբակալվել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությունից հետո: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել էէ ՆԳՆ նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան:
Նրա խոսքով՝ Ալեքսանդր Ավակովին պետք է ուղարկեն դատարան: Իլյա Կիվան վստահ է, որ նրան ցանկանում են կալանավորել, որպեսզի կարողանան ազդել ՆԳ նախարարի որոշումների վրա:
«Խուզարկությունն ավարտված է: Ես գիտեմ, որ Ալեքսանդրին տեղափոխելու են դատարան: Ուզում են զրկել նրան ազատությունից, որպեսզի կարողանան ճնշում գործադրել նախարարի որոշման վրա: Ինչքանով ինձ հայտնի է, խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, դրա համար վերցրել են նրա հեռախոսներն ու պլանշետները»,-ասել է Իլյա Կիվան:
Քաղաքական որոշ գործիչների կարծիքով էլ ձերբակալությունը կապված է Ավակովի հրահանգի հետ, որով նա հեռացրեց Ուկրաինայի Գերագույն ռադայի ցույցերի պաշտպանությունը: