NEWSPRESS.am-ն արդեն 2 տարեկան է
Այսօր լրանում է NEWSPRESS.am–ի ստեղծման 2 տարին: Մենք «ծնվել» ենք 2015թ. նոյեմբերին և արդեն երկու տարի շարունակ փորձում ենք ապահովել մեր ամենաքմահաճ ընթերցողների պահանջները, լինել անաչառ և օբյեկտիվ:
Հեռահաղորդակցության, օպերատիվ նորությունների, վերլուծական նյութերի և հարցազրույցների միջոցով, կայքում ներկայացվում են տարբեր ոլորտների փորձագետների, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների կարծիքները, մեկնաբանություններն ու քննադատությունները, ինչի շնորհիվ ավելացել է նաև մեր ընթերցողների քանակը:
Կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը՝ անձնակազմի հետ միասին, շնորհավորում է իր բոլոր ընթերցողներին NEWSPRESS.am-ի ծննդյան կապակցությամբ:
Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին` շարունակելու ենք աշխատել նույն ոգով, և մեր բոլոր հնարավորությունները ծառայեցնել մեր հավատարիմ ընթերցողներին:
Անցնում ենք մեր գործունեության նոր փուլին: